Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աճող սերնդի մշակութային կրթության «Պուշկինյան քարտերը»

08.04.2021


Ռուսաստանի ողջ տարածքում ընթացիկ տարվա սեպտեմբերի 1֊ից 14-ին 22 տարեկան պատանիներն ու աղջիկները հնարավորություն կստանան բաժանորդագրվել և դառնալ այսպես կոչված «Պուշկինյան քարտերի» բաժանորդներ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

«Պուշկինյան քարտերը» հատուկ բանկային քարտ է, որը հնարավորություն է տալիս բաժանորդին վճարումներ կատարել միայն մշակութային հաստատությունների տոմս ձեռք բերելու համար, իսկ իրական փողերը նրանց համար պետք է փոխանցի պետությունը։ 2021թ․֊ին յուրաքանչյուր բաժանորդի համար նախատեսվում է 3000 ռուբլի։ 2022թ․֊ին համապատասխան պետական մարմինները նախատեսում են հատկացվող գումարն ավելացնել։

Քարտը ուժի մեջ կհամարվի Ռուսաստանի ողջ տարածքում։ Այս ծրագրին կմասնակցեն ավելի քան 800 պետական և մասնավոր մշակութային, հաստատություն, որոնց թիվը հաջորդ տարիներին կավելանա։

Քարտի միջոցով երիտասարդ մարդիկ կարող են այցելել ոչ միայն ցանկացած դաշնային մշակութային հաստատություն, այլև տարածաշրջանային և մասնավոր։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 291 անգամ