Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պեկինի 11֊րդ միջազգային կինոփառատոնը հետաձգվել է անորոշ ժամանակով

08.05.2021


Պեկինի ամենամյա միջազգային կինոփառատոնը 2021 թ․֊ին անորոշ ժամանակով հետաձգվել է՝ կապված երկրում վարակաբանական իրավիճակի սրման հետ։ Այդ մասին հայտարարել են այս մասշտաբային միջոցառման կազմակերպիչները։

«Թագլուր» լրատվականի փոխանցմամբ, Պեկինի կինոֆորումը սովորաբար անցկացվում է գարնանը։ Նախատեսված էր, որ 2021թ․֊ին փառատոնը, թվով 11֊րդը, կայացնել ապրիլին։ Սակայն կազմակերպիչներն այն տեղափոխեցին օգոստոսի 14-21֊ը։ Բայց 2020թ․֊ին, համավարակի պատճառով , այդ միջոցառման նախօրոք որոշված ժամկետը նույնպես փոխվել է և այն անցկացվեց մի քանի ամիս ուշ՝ օգոստոսին, սակայն առանց ավանդական կարմիր գորգի և պարգևների հանձնման արարողության։

Պեկինի ամենամյա միջազգային կինոփառատոնը հիմնվել է 2011թ․֊ին։ Դրա կազմակերպիչներից մեկը Չինաստանի մայրաքաղաքի քաղաքապետարանն է, որն էլ ֆորումի մյուս կազմակերպիչների (China Film Group Corporation և այլն) հետ որոշել է կորոնավիրուսի սրացման խնդիրներից խուսափել այս եղանակով։
Համաձայն վիճակագրության Չինաստանի հիվանդանոցներում COVID-19 ախտորոշմամբ գտնվում է մեկ միլիոն 812 հազար մարդ։ Համաճարակային բարձր վտանգավորության աստիճանում գտնվող քաղաքների թիվը հուլիսի կեսերից մինչև այսօր 1֊ից հասել է 159֊ի։

Վարակի արագ տարածման հետ կապված Չինաստանի կառավարությունը հորդորում է բնակչությանը հնարավորինս քիչ ճամփորդել թե երկրի ներսում և թե երկրից դուրս։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 317 անգամ