Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ատում էին, սակայն օգտվում էին նրանց ծառայություններից

08.09.2021

Փարիզի արվարձան Դեֆանսի մոնումենտալ կառույցներից մեկում՝ Մեծ կամարի տանիքում, բացվել է ցուցահանդես՝ նվիրված անցած մշակութային ժամանակաշրջանի հայտնի մեծերին։ Այն զբաղեցնում է 1200 քառակուսի մետր ընդհանուր մակերես և կրում է «Պապարացիները Ա֊ից Ֆ» խորագիրը։ Այդ մասին տեղեկացնում է «tiqets.com»֊ը։

Ցուցահանդեսում տեղ են գտել ավելի քան 200 լուսանկար։ Դրանց հեղինակը Դանիել Անջելին է, որի արվեստը համարվում է ամենամոթալին։
Հիմնականում որևէ տեղ չհրատարակված լուսանկարներում պատկերված են հիմնականում հասարակության հարուստ և ապահովված հատվածի ներկայացուցիչները։ Այդ պատկերներում քիչ չեն մերկ մարմինները կամ ինտիմ տեսարանները և այլն։

Դանիել Անջելիին անվանում են պապարացիների արքա։ Ցուցահանդեսում ներկայացված են գլամուրային կերպարներ։ Նրա հերոսներից են, օրինակ, Էդիթ Պիաֆը, Պաբլո Պիկասոն, Մարկ Շագալը, Սալվադորե Դալին, Չարլի Չապլինը, Ալֆրեդ Հիչքոքը, Մարլոն Բրանդոն, Ալեն Դելոնը, Ժան֊Պոլ Բելմոնդոն և ուրիշներ։

Լուսանկարիչը մի առիթով նշել է, որ պապարացիներն առավել ակտիվ աշխատել են գլամուրի և աղմուկի արանքում, որոնք արտացոլված են Ֆեդերիկո Ֆելինիի ֆիլմերում և հատկապես նրա « Քաղցր կյանք» կինոժապավենում, որտեղ առաջին անգամ ի հայտ է գալիս «պապարացի» բառը։

«Այն ժամանակ այդ արհեստը մեզ լավ էր կերակրում։ Հզոր օբյեկտիվները հնարավորություն էին տալիս 80 մետր հեռավորությունից նկարել մեր հերոսներին, նրանք ոչինչ չէին կասկածում»,֊ մի առիթով նշել է Անջելիին և ավելացրել, որ գլամուրային հասարակությունն իրենց վերաբերվում էր ատելությամբ, բայց նաև՝ օգտվում էին լուսանկարչության այդ ձևաչափի ծառայություններից»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 355 անգամ