Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

COVID-19-ը «Էմմիին» դուրս է մղել բաց երկնքի տակ

08.11.2021


Հեռուստատեսության ոլորտում ամերիկյան հայտնի «Emmy» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կորոնավիրուսի համաճարակի սրացման պատճառով 2021 թվականին կկայանա բաց երկնքի տակ։ Այդ մասին «deadline.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur․am»֊ը։

Միջոցառման ղեկավարները որոշել են Լոս֊Անջելոսի Microsoft թատրոնի ետևի տարածքում ստեղծել լրացուցիչ հարթակ և օգտագործել շենքի ներսի և դրսի դեկորացիաները։ Տարածքը հնարավորություն է տալիս նաև նստարանները դասավորել այնպես, որպեսզի պահպանվի սոցիալակամ հեռավորությունը։

Այս արարողությունը թվով 73֊րդն է։ Այն նախատեսված է անց կացնել սեպտեմբերի կեսերին։ Կարմիր գորգի վրայով քայլելու հնարավորություն կտրվի ոչ բոլոր հայտնիներին։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով այս տարի կրճատվել է նաև արարողության վայր ժամանելու իրավունք ստացած պարգևների հավակնորդների թիվը, իսկ մրցանակի թեկնածու յուրաքանչյուր նախագիծ պետք է ներկայացնի ոչ ավելի քան 4 մարդ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 391 անգամ