Մ․ Թարիվերդիևի 90֊ամյակին՝ երգեհոնահարների միջազգային մրցույթ 08.13.2021
Այս օրերին Ռուսաստանի մշակութային հանրությունը նշում է այդ երկրում ապրած և ստեղծագործած հայ կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի 90֊ամյալը։
Արվեստագետին նվիրված բազմազան միջոցառումների մեջ յուրահատուկ տեղ ունի նրա անունը կրող երգեհոնահարների միջազգային մրցույթը, որի եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 9֊ին՝ Կալինինգրադ (նախկին Քյոնիքսբերգ) քաղաքում։
Կոմպոզիտորի այրին՝ Վերա Թարիվերդիևան տեղեկացրել է, որ Գերմանիայի Համբուրգ և ԱՄՆ֊ի Լոուրենս քաղաքներում արդեն կայացել են մրցույթի առաջին երկու փուլերը, իսկ երրորդը կկայանա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Այս ավանդական միջոցառմանը 2021թ․֊ինմասնակցել են, ընդհանուր առմամբ, 16 երկիր ներկայացնող երգեհոնահարներ, այդ թվում Ռուսաստանից, Հարավային Կորեայից, Չինաստանից, ԱՄՆ֊ից, Բրազիլիայից։ Առաջին անգամ մրցույթին մասնակցել է նաև երաժիշտ Հարավային Աֆրիկյան Հանրապետությունից։
Վերա Թարիվերդիևան պատմել է, որ երգեհոնահարների մրցույթի նախաձեռնողը Միքայել Թարիվերդիևի անվան հիմնադրամն է, որին օժանդակել են ՌԴ Մշակույթի նախարարությունը, Ռոսհամերգը և Կալինինգրադի մարզի իշխանությունները։ Նա նաև նշել է, որ հայ կոմպոզիտորի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթը համարվում է աշխարհում գլխավորներից մեկը։