Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բենքսին 10 նոր գրաֆֆիտ է ստեղծել Անգլիայի ծովափնյա քաղաքներում

08.16.2021


Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին ներկայացրել է 10 նոր գրաֆֆիտ։ Ստեղծագործությունները հայտնվել են արևելյան Անգլիայի ծովափնյա հանգստավայրերում։ Բենքսին նոր գործերի մասին տեղեկացրել է իր instagram-ի էջում։ Այդ մասին տեղեկացնում է «taglue.am»֊ը՝ հղում անելով «lenta.ru»֊ին։

Այդ աշխատանքները ի հայտ են եկել Գրեյթ Յարմութ, Գորլսթոուն, Քրոմեր, Լոուսթոֆթ Օլթոն֊ Բրոդ և այլ քաղաքներում։

Այսպես, Գրեյթ Յարմութում Բենկքսին նկարել է մի երաժշտի, որը նվագում է ակկորդեոն և նրա կողքին պարող զույգի։ Գորլսթոունում նա պատկերել է մի սարք, որը հնարավորություն ունի երկաթուղային կայարանի նստարանի վերևից դուրս քաշել խաղալիքներ, իսկ Լոուսթոֆթում արված գրաֆֆիտը պատկերում է երեխայի, որը բռնել է երկաթյա ծանր ձող։։ Մի հսկայական ճայ էլ անհայտ, բայց աշխատանքներով աշխարհահռչակ դարձած գրաֆֆիստը պատկերել է Օլթոն֊ Բրոդ քաղաքում, իսկ Լոուսթոֆթում նա պատկերել է շեզլոնգի մեջ փռված և բաժակ բռնած առնետի։

Մնացած աշխատանքներում Բենքսին պատկերել է ձիերի փոքրիկ ախոռ, նավակի մեջ գտնվող երեք երեխաների, ճգնավոր խեցգետինների, Իսկ Քինգս Լինում էլ պատկերել է քաղաքի արձաններից մեկը, որի ձեռքին հայտնվել է պաղպաղակ։

Անհայտ է, թե արդյո՞ք Բենքսին միայնակ է այդ ամենը նկարել, թե՞ նրան օգնել են գաղափարակից օգնականները։ Սակայն, ակնահայտ է, որ նկարիչն իր հետ տեղից֊տեղ է տեղափոխել մեծ քանակով անհրաժեշտ իրեր՝ ծովափը երկայնակի անցնելով թեթև բեռնատարով։




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 250 անգամ