Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ծաղկեփունջը ծաղկեփունջ է՝ թե այս պահին, և թե՝ մ․թ․ա․

08.17.2021

Մեքսիկայի հնագույն բնակավայրերից մեկի՝ Տեոտիուականա քաղաքի ավերակներում հնագետները հայտնաբերել են ծաղկեփնջեր, որոնց տարիքը տատանվում է 1800֊2000 տարեկանի միջև։ Այդ մասին «dailymail.co.uk»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Ծաղկեփնջերը հայտնաբերվել են Քուեթցալքոաթլ աստծո հնագույն տաճարի տակ 59 ոտնաչափ խորության վրա՝ բուրգ, որը դեռ կանգուն է մեքսիկական ավերված Թեոտիուական քաղաքում:

Քուեթցալքոաթլ կամ Փլումեդ Սերպենթ («Փետրավոր օձ»)աստվածը մինչկոլումբոսյան Ամերիկայի մեծագույն պաշտամունքի առարկա էր այն հսկայական աշխարհագրական միջավայրում, որն այսօր ընդգրկում է կենտրոնական Մեքսիկան, Բելիզը, Գվատեմալան, Սալվադորը, Հոնդուրասը, Նիկարագուան և Կոստա֊Ռիկայի հյուսիսային հատվածը։

Մասնագետների կարծիքով ծաղկեփնջերը, հավանաբար, եղել են Քուեթցալքոաթլ աստծոն նվիրաբերություններ։ Տեղի բնակիչները հավատացել են, որ այս աստվածը մարդկության նվիրել է եգիպտացորեն և մասնակցել է մարդու արարչագործությանը։

Գիտնականները նշել են, որ հայտնաբերված և, հավանաբար բամբակե թելով կապված բոլոր 4 փնջերի ծաղիկների ցողունները հիանալի պահպանված վիճակում են;
Հնագետները ենթադրում են, որ Տեոտիուականա քաղաքը կառուցվել է մ․թ․ա 100 թվականին և գոյատևել է մինչև մ․թ․ 8-րդ դարը։ Ենթադրվում է, որ ամենածաղկուն շրջանում այս քաղաքի բնակչության թիվը հասեել է 200 հազարի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 254 անգամ