Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շուշան Պետրոսյանը վթարի է ենթարկվել և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

12.24.2013


Անցած գիշեր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ուղեղի ցնցում և գանգուղեղային վնասվածք ախտորոշմամբ «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել երգչուհի, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:

Առողջապահության նախարարության լրատվական բաժնից հաղորդել են, որ Շուշան Պետրոսյանի վիճակը գնահատվում է կայուն, «ծանր չի, ուղղակի անվտանգության նկատառումներից ելնելով ՝վերահսկողության տակ է առնվել»,- հղում անելով ՀՀ Առողջապահության նախարարությանը հաղորդում է «Tert.am» կայքը:

Տեղեկացվում է նաև, որ Նաիրի» բժշկական կենտրոն են տարվել վթարի ենթարկված մեքենաների ուղևորներից երկուսը, որոնք հետազոտվելուց հետո դուրս են գրվել:

Պատահարը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին, ժամը 00:10-ի սահմաններում, Երևանի Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկում` Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ:
    Դիտվել է 580 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101