Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կարճ մետրի նկատմամբ հետաքրքրությունը աճում է

08.19.2021

Կարճամետրաժ կինոն ունի բոլոր հնարավորությունները զբաղեցնելու ինքնուրույն անկյուն կինոարդյունաբերության մեջ։ Այդ մասին հայտարարել է ընթացիկ շաբաթվա վերջին այդ ձևաչափի երկօրյա փառատոն հրավիրած, ռուսական «Red Carpet Studio» ընկերության սեփականատեր Անտոն Կալինկինը։Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Փառատոնը ստացել է «Կորոչե» («Կարճ») անվանումը։ Կազմակերպիչները համոզված են, որ կարճամետրաժ կինոյի պահանջարկը հատկապես մեծ է առցանց կինոթատրոններում։ Նրանց կարծիքով համացանցի գոյությունը և համացանցում կարճ ձևաչափը օգտատիրոջ համար սովորական է։ Այդ պատճառով էլ բոլոր մեդիաները փորձում են շոշափել, որտեղ և ինչ ծավալով կարելի է այդպիսի արտադրանք ստանալ։

«Իմ կարծիքով, կինովարձույթի իրավունք ունեցող որոշ հանդեսների ձևավորումը, այսօրվա վիճակով նույնպես աշխատող պատմություն է»,֊ նշել է Կալինկինը։

Նա նաև ընդգծել է, որ համաշխարհային սթրիմինգային հարթակներն արդեն սկսել են ձևավորել կարճամետրաժ կինոնկարների հանդեսներ և կոնտենտի ցուցադրության այդ տարբերակը վայելում է հաջողություն։ Բացի այդ, կարճ մետրի նկատմամբ հետաքրքրությունը աճում է նաև հանդիսատեսների շրջանում։ Իսկ դա թույլ է տալիս եզրակացնելու, որ կարճամետրաժ կինոն այժմ ունի բոլոր շանսերը կինոարդյունաբերության մեջ ունենալու իր առանձին արժանապատիվ տեղը։

Լսարանի պահանջները և կոնտենտի պահանջարկի միջոցները փոփոխվում են, նշել է Կալինկինը, իսկ դա նշանակում է, որ ռեժիսորներից ու ստեղծագործողներից պահանջվում են որոշակի նոր մոտեցումներ կինոարտադրության, արտադրանքի բովանդակության և ձևի նկատմամբ։

Հասակ է առել մի լսարան, որին հետաքրքիր է գեղարվեստական արտադրանքը։ Բայց այն հետաքրքիր է, եթե համապատասխանում է պահանջարկին՝ կարճ է, դինամիկ, ժանրային։

Ավելացնենք, որ «Կորոչե» («Կարճ») կինոփառատոնի երկու օրերի ընթացքում կներկայացվի 36 ֆիլմ։ Այդ ստուգատեսի խնդիրը երիտասարդ հեղինակներին առաջ մղելն է։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 276 անգամ