Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աստղերի համերգին ներկա են եղել միայն վակցինացիա անցածները

08.23.2021

Անցած շաբաթվա վերջին Նյու֊Յորքի Կենտրոնական զբոսայգում կորոնավիրուսային համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ կայացել է լիամասշտաբ համերգ, որին ներկա են եղել տասնյակ հազարավոր հանդիսատեսներ։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Բազմահարկ շենքի բարձրությամբ բեմում ելույթ են ունեցել համաշխարհային մեծության 25 կատարողներ, որոնց մեջ նաև՝ Անդրեա Բոչելլին, Կառլոս Սանտանան, «The Killers» համույթի կատարողներ, Բրյուս Սփրինգսթին, Փաթթի Սմիթը, Էլվիս Կասթելլոն, Նյու֊Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն։

«Սա Նյու֊Յորքի պատմության մեջ ամենամեծ համերգն է»,֊ հայտարարել է ամերիկյան մեգապոլիսի քաղաքագլուխը՝ Բիլլ դ՝ Բլազիոն։

Համերգը կայացել է «Մենք սիրում ենք Նյու֊Յորքը։ Վերադարձի համերգ» խորագրի ներքո։ Այն, փաստորեն դարձել է սովորկան կյանքին վերադառնալը խորհրդանշող մեկշաբաթյա տոնակատարությունների բարձրակետը։

Անցած մեկ շաբաթվա բոլոր օրերին քաղաքի ոչ մեծ բաց հարթակներում տեղի էին ունենում համերգներ, որոնք կարծես մարդկանց նախապատրաստում էին գլխավոր իրադարձությանը։ Կենտրոնական զբոսայգու մի քանի ֆուտբոլի դաշտի մեծության հրապարակում հավաքել է ավելի քան 75 հազարանոց լսարան։

Այս համերգի հնարավորությունը բացատրվում է այն հանգամանքով, որ Նյու֊Յորքը համարվում է COVID 19֊ի դեմ բնակչության վակցինացման լավագույն ցուցանիշն ունեցող քաղաքներից մեկը։ Համերգին անվճար ներկա լինելու իրավունք են ունեցել միայն բժշկական այդ գործողությունն անցած մարդիկ։
Համաշխարհային մեծության աստղերի համերգին ներկա լինելու թույլտվությունը ստանալու համար մարդիկ համապատասխան կայքում ներբեռնել են իրենց վակցինացիան ընդունելու մասին վկայող վկայականը․․․

Համերգի վայր տանող ճանապարհները գտնվել են ուժեղ հսկողության տակ։ Տոմսերի ավելի քան 80 տոկոսը իրացվել է անվճար։ VIP գոտում կանգնելու գինը եղել է 400 դոլար, իսկ առավել հարմարավետ տեղերի համար տոմսի արժեքը տատանվել է 3,5-4,5 հազար դոլարի սահմաններում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 270 անգամ