Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ոսկե դիմակը» կեզրափակի սովետական ֆանտոմներով թատերական սերիալը ․․․

08.25.2021

Ռուսաստանի «Ոսկե դիմակ» թատերական ազգային մրցանակաբաշխության 2021թ․֊ի առցանց ծրագիրը կեզրափակվի Սանկտ֊Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնի «Երեք հաստլիկները։Դրվագ 7։ Ուսուցիչը» ներկայացման ցուցադրմամբ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am․֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյ Մոգուչին իր նոր բեմադրության պրեմիերան հանդիսատեսին է ներկայացրել տակավին վերջերս, իսկ առավել մեծաքանակ թատերասերներին այդպիսի առաջարկությամբ նա հանդես կգա սեպտեմբերի 2֊ին «Ռամբլեր» պորտալի համացանցային տիրույթում։

«Երեք հաստլիկները։Դրվագ 7։ Ուսուցիչը»֊ը Պավել Օլեշայի ստեղծագործության հիման վրա ստեղծված թատերական սերիալի հերթական մասն է։ Առաջին երկու մասերը ամերիկյան «Աստղային պատերազմներ» ֆիլմի ոգով «Երեք հաստլիկները» տրանսֆորմացրել են տիեզերական էներգիայի մի յուրահատուկ մութ թնջուկի՝ «Т-3»֊ի, որտեղ ապրում են Բոսխի նկարների նմանությամբ երևակայածին էակներ։ Իսկ երկիր մոլորակը բացարձակ քաոսի, մեջ է, որտեղ զանգվածային սպանությունները սովորական առօրյա է։

Դուրս պրծնելով Մեռյալների թագավորությունից, Գասպարը և Թիբուլը հայտնվում են ոչ թե պալատում, այլ հանելուկային տարածության մեջ, որը նման է անապատի, լքյալ լողափի կամ էլ հսկայական ավազահանքի։

Ի՞նչ տեղ է այն և ինչպսի՞ օրենքների հիման վրա գոյություն ունի։

Դրվագ 7֊ի հերոսները այդ հարցերի պատասխանն իմանում են միայն մի շարք ողբերգական դիպվածներից հետո, որտեղ երբեմն֊երբեմն առկայծում են Սովետական ֆանտոմներ․․․




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 584 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ