Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քարդաշյանը կբաժանվի, իսկ Ուեսթը կփոխի անունը

08.26.2021


Ամերիկացի ռեպ֊կատարող Քանյե Ուեսթը որոշել է փոխել իր անունը և այդ նպատակով արդեն համապատասխան պետական ծառայությանն է ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։ Նա որոշել է, որ այսուհետ ինքը պետք է կոչվի «Յե»։ Այդ մասին «people.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Ռեպերը դեռ 2018թ․֊ին էր հայտարարել իր անունը փոխելու մտադրության մասին։ Այդ մասին նա նա բարձրաձայնել էր հերթական ձայնապնակը թողարկելուց հետո, որը վերնագրված էր իր նախընտրած նոր անձնական անունով՝ «Յե»։ Ուեսթը նաև բացատրել էր, որ նոր անունն իր նախկին՝ Կանյե անվան մի մասն է և, որ դա ունի կրոնական նշանակություն, հանդիպում է Աստվածաշնչում և թարգմանվում է որպես «Դու» դերանուն։

Պարզվում է Կալիֆորնիայում անձանց համար բավականին հեշտ է կատարել անվանափոխություն։ Դրա համար, պարզապես, պետք է ապացուցել, որ այդ ցանկության մեջ չկա քրեական հանցգործություն կատարելու մտադրություն։

Քանյե Ուեսթը, որ ամերիկյան հեռուստատեսային ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանի ամուսինն էր, հավանաբար շուտով դատարանի վճռով կհամարվի ամուսնալուծված ամուրի։ Բանն այն է, որ ընթացիկ տարվա փետրվարին Քիմը պաշտոնապես ամուսնալուծվելու դիմում է ներկայացրել։ Թե դատարանը երբ կլսի հեռուստաաստղի հայցը, անհայտ է։ Միայն տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ռեպերը շարունակում է կրել իր նշանի մատանին, իսկ Քիմ Քարդաշյանն այդ զարդը հանել է մատից դեռ անցյալ ամանորյա արձակուրդների ժամանակ։

Աստղային ամուսինների բաժանվելու մասին տեղեկատվությունը ԶԼՄ֊ներում առաջին անգամ հայտնվել է 2021թ․ հունվարի 5֊ին։ Տեղյակ աղբյուրները լուրեր էին տարածել որ Ուեսթին ջղայնացնում է Քարդաշյան ընտանիքի ապրելակերպը և նա այլևս «չի ցանկանում նրա հետ ընդհանուր բան ունենալ»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 230 անգամ