Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է ռեգգի կատարող Լի Փերրին

08.30.2021


86 տարեկանում Ջամայկայում կյանքից հեռացել է Ռեգգի ժանրի հայտնի կատարող Լի Փերրին։ Երաժշտական յուրահատուկ ուղղության կատարողի մահվան լուրը հաղորդել է այդ Կարիբյան պետության վարչապետ Էնդրյու Հոուլնեսը։

«Իմ խոր ցավակցությունները լեգենդար երգիչ և պրոդյուսեր Ռեյնֆորդ Հյու Փերրիի ընտանիքին, բարեկամներին և երկրպագուներին»,֊ Twitter֊ում գրած իր ցավակցական խոսքում նշել է վարչապետ Էնդրյու Հոուլնեսը և ավելացրել, որ որպես Լի «Սկրեթչ» Փերի անունով հայտնի արվեստագետին միշտ կհիշեն երաժշտության մեջ ներդրած անթերի ավանդի համար։

Փերին նաև դաբ֊երաժշտության առաջին մշակողներից է։ Դեռ 1970֊ական թվականներին նա սկսել է ստուդիական էֆեկտները կիրառել արդեն գոյություն ունեցած ռեգգի ձայնագրություններում՝ նոր գործիքային կոմպոզիցիաներ ստեղծելու համար։ Լի Փերրին աշխատել է այնպիսի հանրահայտ երաժիշտների հետ ինչպիսիք են Բոբ Մարլին և Beastie Boys֊ը։

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 455 անգամ