Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հիմնադրվել է սերիալներ արտադրող կադրերի աշխարհում առաջին դպրոցը

08.31.2021

Աշխարհում առաջին հեռուստասերիալների դպրոցը օգոստոսի 29֊ին իր աշխատանքներն սկսեց Ֆրանսիայում; Այդ մասին France Bleu ռադիոկայանի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Դպրոցը հանդիսավորապես բացվել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լիլլ քաղաքում, այդտեղ ընթացող «S rice Mania» («Հեռուստասերիալամանիա») փառատոնի ժամանակ։

Կրթօջախը ստեղծվել է «France T I visions․ պետական հոլդինգի և այս երկրի ամենախոշոր «TF-1» հեռուստաալիքի մասնաճյուղը հանդիսացող «Newen» ընկերության համատեղ ջանքերով։

Կինոդպրոցի կառավարման խորհրդի անդամներից մեկի հավաստմամբ, այս ուսումնական հաստատությունը Լիլլը կդարձնի «հեռուստասերիալների եվրոպական մայրաքաղաք», որտեղ կվերլուծվեն և կստեղծվեն մեր ժամանակների ծնունդ հանդիսացող ստեղծագործությունները։ Նա նաև նշել է, որ սերիալների արտադրության եվրոպական մասը հիմա գտնվում է խոր վերակազմավորումների փուլի մեջ, որը հիմնականում առնչվում է թվային տեխնալոգիաների զարգացման ընթացքին։

Այս նոր կրթօջախում դասընթացները պետք կազմակերպվեն երեք ուղղություններով։

Առաջին ուղղությունը, որ ստացել է «Էվրիկա» անվանումը, իր առաջին սովորողների խմբին կընդունի սեպտեմբերի սկզբին։ Այդ խմբում ընդգրկված են 10 պրոֆեսիոնալներ, որոնք ունեն եվրոպական տարբեր երկրների հեռուստասերիալների արտադրությանը մասնակցելու փորձ։ Դրանք հիմնականում սցենարիստներ են և պրոդյուսերներ։ Այս խմբի ունկնդիրները 14 շաբաթյա կուրսերի ընթացքում կանցնեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ՝ կինոսցենարներ ստեղծելու և դրանք կոմերցիայի նպատակով կիրառելու ուղղությամբ։ Այս դասընթացի արժեքը 3,5 հազար եվրո է։ Ասենք, որ սովորողներից ոմանք այս նախագծի հեղինակների կողմից կստանան թոշակ։

Երկրորդ ուղղությունը հնարավորություն է տալիս ստանալ մագիստրոսի դիպլոմ և որակավորում։ Այն ուսումնառություն է ապահովում պատմության, տնտեսության,իրավունքի և դրամատուրգիայի հիմունքների ոլորտներում։ Ուսման տևողությունը մեկ տարի է։ Այս դասընթացը կազմակերպվել է Լիլլի Քաղաքագիտության դպրոցի բազայի հիման վրա։

Երրորդ ուղղությունը ոչ պաշտոնապես ստացել է «Ցատկահարթակ» անունը և նախատեսված է, որպեսզի սկսած 2022թ․֊ից նախապատրաստի, հիմնականում, լիցեյներում, քոլեջներում և այլ ուսումնական հաստատություններում սովորող 17-22 տարեկան մոտ երկու տասնյակ, երիտասարդների։ Այս հատվածի սովորողների ուսումնառությունը սերիալների արտադրության ոլորտում պետք է ընթանա հիմնական կրթությանը զուգահեռ։

Դպրոցի տնօրեն Լորենս Էրթսբերգը նշել է, որ հեռուստասերիալների ստեղծման ոլորտը կարիք է զգում այլ ոլորտներից թարմ ուժերի ներհոսքի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 216 անգամ