Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանուհին ձեռնադրվել է միանձնուհի

09.03.2021


Կինոյի և թատրոնի ռուսաստանցի հայտնի դերասանուհի Եկատերինա Վասիլևան ընդունել է վանական երդում և ձեռնադրվել որպես միանձնուհի։ Այդ մասին նրա մերձավոր գործընկերուհի, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Մարիա Շուկշինայի Telagramm֊ի էջով տարածված տեղեկատվությունը փոխանցում է «taglur-am»֊ը՝ հղում անելով ռուսաստանյան լրատվամիջոցներին։

,«Դերասանուհի Եկատերինա Վասիլևան հոգևոր դաս է ընդունե։ Նրա որդին քահանա է Երեք լեռների Սուրբ Նիկոլայ Հրաշագործի եկեղեցում: Իմ անկեղծ շնորհավորանքները»:

76-ամյա Եկատերինա Վասիլևան դարձել է Յարոսլավլի շրջանի Տոլգսկի վանքի ունկնդիր դեռևս 1993 թվականին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դերասանուհին ծառայում է որպես գանձապահ Մոսկվայի Սուրբ Սոֆիայի տաճարում;

Ի դեպ, Վասիլևան նկարահանվել է ավելի քան 200 կինոնկարներում, որոնցում կերտած կերպարների մեջ հաճախ են հանդիպում նաև հոգևոր ոլորտի ներկայացուցիչներ։Նա Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի է;

Վասիլևայի բեմական և էկրանային խաղընկերների մեջ բազմաթիվ են առաջին մեծության աստղեր։

Նա հանդիսատեսին լավ հայտնի է այնպիսի կինոնկարներից, ինչպիսիք են «Սովորական հրաշք», «Էկիպաժ», «Բումբարաշ» և այլ ֆիլմերը


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 226 անգամ