Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եկել է «Դեկամերոն»֊ը Բեռլինից Մոսկվա հասցնելու հերթը

09.06.2021


Երկու տարբեր երկրներում միևնույն բեմադրությունը միևնույն դերասանական կազմով պատրաստելու և ներկայացնելու հետաքրքիր և հաջողված փորձ է կատարել Մոսկվայի «Գոգոլ կենտրոն» թատրոնի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը։ Այդ մասին տեղեկացնում է ,taglur.am»֊ը՝ հղում անելով «gogolcenter.com»֊ին։

Իր ավանգարդիստական մտահղացումներով հայտնի Կիրիլ Սերեբրեննիկովն այս անգամ բեմադրել է վերածնության դարաշրջանի մեծություններից մեկի՝ Ջովանի Բոկաչչոյի Դեկամերոնը։ Այն որոշակի պարբերականությամբ Բեռլինի «Deutsches Theatre Berlin» ապա՝ Մոսկվայի «Գոգոլ կենտրոն» թատրոններում ներկայացվում է գերմանացի, ապա նաև՝ ռուսաստանցի թատերասերներին։

Բոկաչչոյի հայտնի ստեղծագործությունը կազմված է 100 նովելից, որոնք պատմում են Ֆլորենցիայում մոլեգնող վարակիչ ժանտախտից փախած 10 երիտասարդներ։ Ռեժիսորը ընտրել է սիրո մասին պատմող այդ նովելներից 10֊ը և գործողությունները 14֊րդ դարից տեղափոխել մեր օրեր։ Ներկայացումը դիտողն անմիջապես կհամոզվի, որ, թեև գրական հենքի և բեմադրության ստեղծման միջև ընկած է հարյուրամյակների հեռավորություն, այնուամենայնիվ, մարդկային հարաբերությունները և կրքերը այնքան էլ շատ չեն փոփոխության ենթարկվել․․․

«Դեկամերոնը ինձ համար դարձավ աշխատանքի փորձառության յուրահատուկ դրսևորում՝ ինտերնացիոնալ կազմ ունեցող արտիստների հետ։։ Տարբեր թատերական դպրոցների, լեզուների, մշակույթների միավորումը անհավանական գրավիչ արկած է։ Թվում է չկա որևէ արգելք։ Բոլոր լավ դերասանները հասկանում են միմյանց կես խոսքից, երբեմն նաև՝ առանց բառերի»,֊ նշել է Սերեբրեննիկովը։

Ռեժիսորը ընդգծել է, որ այս արտակարգ բարդ նախագիծը, որը պահանջել է մեծ ջանքեր, աչքի է ընկնում մասնակիցների մեծ քանակով։ Ներկայացմանը մասնակցում են 6 ռուսաստանցի և 4 գերմանացի արտիստներ։ Բեմադրության ընթացքում ծագել է երկու մշակույթների և լեզուների շատ հետաքրքիր երաժշտություն․․․․

Ներկայացման մասնակիցները կարծում են, որ ժամանակակից թատրոնի պատմության մեջ այս ձևաչափով բեմադրություն պատրաստելը և ցուցադրելը յուրահատուկ է։ Այն միաժամանակ ընդգրկվել է երկու երկրներում գործող թատրոնների խաղացանկերում և ցուցադրվում է միմյանցից տարբեր բեմահարթակներում և հերթով ցուցադրվում է մեկ Բեռլինում, մեկ Մոսկվայում, այն դեպքում, երբ դերասանական կազմը մնում է անփոփոխ։

Նախագծի լոգիստիկան պարզ դարձնելու նպատակով «Դեկամերոն»֊ի համար պատրաստվել է նույնական բեմադրական տարածություններ, որոնցից յուրաքանչյուրը գտնվում է տվյալ երկրում։ Իսկ բեմադրության տեխնիկական սպասարկումը իրականացնում են ընդունող երկրի մասնագետները՝ ընդհանուր պարտիտուրայի հիման վրա, որը ստեղծվել է բեմադրական աշխատանքների ընթացքում։

Ավելացնենք, որ այսօրվանից, սեպտեմբերի 6֊ից սկսած հաջորդ երեք օրերին «Դեկամերոնը» կցուցադրվի Ռուսաստանի մայրաքաղաքում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 591 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ