Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խաղալ այն, որն արդեն փող ու մասսայականություն է բերել

09.06.2021

Ռուսաստանցի հայտնի ռեժիսոր և դերասան Նիկիտա Միխալկովը կարծում է, որ սերիալների հարահոսային արտադրության գործընթացը կործանարար ազդեցություն է թողնում ռուսական դերասանական դպրոցի վրա։ Այդ մասին հաղորդում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

«Սերիալները, որոնք չափազանց շատ են, շատ բաներում կործանում են ռուսական դերասանական դպրոցը, որովհետև, պարզապես, հեշտ է վերարտադրել տեքստ, ինչպես կյանքում, գործնականում, արդեն, կարող է յուրաքանչյուրը։ Որովհետև փորձերի փուլի բացակայությունը (դժբախտաբար կինոյում նույնպես) դերասանին զրկում է կատարելագործվելու հնարավորությունից և իր մեջ գտնել այն, ինչը նախկինում իր մեջ չի տեսել»,֊ նշել է Միխալկովը։

Բացի այդ, ըստ նրա, մեդիականությունը, որ տրվում է սերիալներով, ստիպում է դերասաններին խաղալ այն, որն արդեն փող ու մասսայականություն է բերել։

Միխալկովն ընդգծել է, որ ինքը սերիալների հակառակորդ չէ։

«Սերիալները փրկել են շատ ռեժիսորների և դերասանների, նրանց կյանք են տվել։ Ես ոչ թե դատապարտում եմ, այլ խոսում եմ մասնագիտությունը, դրա խորհրդավորությունը պահպանելու մասին»,֊ ասել է Նիկիտա Միխալկովը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 290 անգամ