Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բելմոնդոյին վերջին հրաժեշտը կկայանա Փարիզի Հաշմանդամների տանը

09.07.2021


Երկրպագուները Ժան֊Պոլ Բելմոնդոյին վերջին հրաժեշտը տալու հնարավորություն կունենան սեպտեմբերի 9֊ին Փարիզի Հաշմանդամների տանը։ Այդ մասին «Parisien» պարբերականի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «ria.ru»֊ին։

Բելմոնդոն վախճանվել է սեպտեմբերի 6֊ին, կյանքի 89֊րդ տարում։
Դերասանը նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, որոնց թվում են «Պրոֆեսիոնալը», «Հրաշալին», «Վերջին շնչում», «Կարտուշ․ և այլ հանրահայտ այնպիսի կինոժապավենները։

Ժան֊Պոլ Բելմոնդոն ծնվել է 1933թ․֊ի ապրիլի 9֊ին Նեյի֊Սյուր֊Սեն֊ում՝ փարիզցի քանդակագործ Պոլ Բելմոնդոյի և նկարչուհի Սառա Ռեյնո֊Ռիշարի ընտանիքում։ Նա ավարտել է Ազգային կոնսերվատորիայի դրամատիկական արվեստի բարձրագույն դասընթացը։ Նկարահանվել է Ժան֊Լյուկ Գոդարի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Ալեն Ռենեյի, Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյանի) և էլի շատ հայտնի ռեժիսորների բեմադրած ֆիլմերում։

Արտիստը Արժանացել է բազմաթիվ միջազգային և հայրենական կինոպարգևների, իսկ 1989թ․֊ին արժանացել է ֆրանսիական կինեմատոգրաֆիայի գլխավոր «Սեզար» մրցանակին՝ «Ճակատագրից երեսառածը» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։ Նա նաև արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի պատվավոր արմավենու ճյուղի (2011թ․) և Վենետիկի միջազգային կինոփառատոնի պատվավոր «Ոսկե առյուծ» մրցանակին(2016թ․)՝ համաշխարհային կինեմատոգրաֆիայի մեջ կատարած մեծ ներդրման համար։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 236 անգամ