Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը հավերժացնում է իր մեծերի հիշատակը

09.07.2021

Մոսկվայի Վախթանգովի անվան ակադեմիական թատրոնն, ի հիշատակ ռուսատանցի երեք խոշոր թատերական գործիչների Վլադիմիր Էտուշի, Յուրի Յակովլևի և Վասիլի Լանովոյի, կտեղադրի նրանց հուշարձանը։ Այդ մասին «ՏԱՍՍ․֊ի տեղեկատվությունը փոծանցում է «Թագլուրը»:

Բեմի այդ երեք վարպետների կյանքն ու գործունեությունը կապված է եղել թատրոնի հետ, որը նոր մեկնարկած թատերաշրջանում կնշի իր 100֊ամյա հոբելյանը։

Թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը հայտարարել է, որ օգոստոսի վերջին Մոսկվայի քաղաքային դումայի մոնումենտալ արվեստի հանձնաժողովը հաստատել է «մեր մեծ արտիստների հիշատակը հավերժացնելու որոշումը։ Նա նշել է, որ այդ հուշարձանը մինչև թատերաշրջանի ավարտը կտեղադրվի թատրոնի Սիմոնովյան բեմի մոտ։

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը մահացել է այս տարվա հունվարի վերջին՝ 88 տարեկան հասակում: Իր կյանքի ընթացքում նա խաղացել է ավելի քան 70 դեր։

Վլադիմիր Էտուշը ապրել է 96 տարի, մահացել է 2019 թվականին: Հանդիսատեսն, անշուշտ, նրան կհիշի այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են՝ «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները», «Տասներկու աթոռ», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը»:

Յուրի Յակովլևը մահացել է 2013 թվականին ՝ 85 տարեկան հասակում: Բացի թատրոնից, նրան հանդիսատեսը կարող է հիշել նաև «Կին-ձա-ձե», «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ», «Հուսարական բալլադ», «Մարդը ոչ մի տեղից» և այլ ֆիլմերից:

Բացի այդ, Կրոկը նաև նշել է, որ վախթանգովյան հարկի տակ 50 տարի աշխատած, նաև գեղարվեստական ղեկավար եղած, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միխայիլ Ուլյանովի դուստրը, թատրոնին է նվիրել դերասանի անձնական իրերը, պետական պարգևները՝ թատրոնում ցուցադրություն կազմակերպելու նպատակով։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 190 անգամ