Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմի սև արկղի խորությունից կլսվեն բոլոր հեռացածների ձայները

09.08.2021

Նոր թատերաշրջանի բացումը, որը 2021թ․֊ին 100֊րդն է, Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում, սկսել են Ռիմաս Տումինասի առաջիկայում սպասվող «Պատերազմ և խաղաղություն» բեմադրության առանձին հատվածների ցուցադրմամբ։ Պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 13֊ին, թատրոնի ծննդյան օրը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Իսկ մեկդարյա հոբելյանին նվիրված հանդիսությունները կանցնեն առանց բարձրագոչ ճառերի, բաժակաճառերի և թատերական շոուների։ Հոբելյանների կարծրատիպային միջոցառումների այս հավաքածոն թատրոնում որոշել են փոխարինել լռության օրով, հիշատակի օրով։

Դահլիճը կլուսավորվի շատ թույլ։ Բեմի սև արկղի խորությունից կլսվեն բոլոր հեռացածների ձայները։ Ընդ որում, այդ ձայները կհնչեն ինչպես վնասված ձայնագրություն, որը մի փոքր կճրթճրթա, սակայն կլինի ճանաչելի և հասկանալի։

«Հավանաբար շատերին մենք չենք ճանաչի, սակայն վայրկյան անց կտեսնենք ազգանունները, անունները։ Կհուշեն գրավոր տողերը»,֊ բացատրել է Ռիմաս Տումինասը։

Թատերախմբին սպասում է ոչ թե յուրայինների համար կազմակերպված երեկույթ, այլ բաց դռների օր։ Ցանկացած հանդիսատես կարող է հյուր գալ թատրոն, ինչպես թանգարանում զբոսնել տարածքում ու սրահներում կամ նստել հանդիսասրահում և ունկնդրել բեմից եկող ձայների բազմազանությունը։

Այդ օրը թատրոնում հերթով կհերթապահեն սիրված և ճանաչված դերասանները, որոնց հետ այցելուները կկարողանան անմիջականորեն հաղորդակցվել․․․

Թատրոնի ծննդյան օրը կանցնի առանց աղմուկի և իրարանցման, առանց երաժշտության և ճեմասրահում կազմակերպված ֆուրշեթի։ Վախթանգովցիները կարծում են, որ դա հնարավորություն կտա հանգիստ հաղորդակցվել և լրացնել «գաղափարների բանկը»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 584 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ