Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ակցիա՝ ի պաշտպանություն «օտարերկրյա գործակալների»

09.08.2021


Այսօր, սեպտեմբերի 8֊ին, լրագրողների համերաշխության Միջազգային օրը ռուսաստանի տասնյակ մեդիա ծառայություններ միացել են «Չկան օտարերկրյա գործակալներ, կան լրագրողներ» ակցիային։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «colta.ru»֊ին։

Ռուսաստանում « օտարերկրյա գործակալներ» հայտարարված ԶԼՄ֊ներին և լրագրողների հետ համերաշխության ակցիայի մասնակիցները օրվա ընթացքում կայքերում և լրատվամիջոցների սոցիալական կայքերում հրատարակում են այնպիսի տեղեկանքներ, որոնք նմանեցված են ՌԴ Արդարադատության նախարարության գրածներին, որոնցով պարտավորեցվում են ԶԼՄ֊ներին հայտարարել գործակալներ։

Ըստ ռուսական էլեկտրոնային կայքի բերած ցուցակի այդ ակցիային մասնակցել են 30-ից ավելի տարբեր լրատվամիջոցներ, որոնց թվում են «Նովայա գազետան», «Լյուդի Բայկալա»», «ՕՎԴ Ինֆո», «Տրոիցկիյ վարիանտ֊ Նաուկ» և այլ լրատվամիջոցները։

«Չկան օտարերկրյա գործակալներ, կան լրագրողներ» ակցիային մասնակցել են նաև գործակալ հայտարարված այնպիսի մեդիաներ, ինչպիսիք են «Մեդուզան», «Դոժդը», և «Վաժնիե իստորին»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 228 անգամ