Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ուսանողները կարող են կինոյի տոմս ձեռք բերել ցածր գնով

09.10.2021


Մոսկվայի բուհերի ուսանողները երկուշաբթիից֊ չորեքշաբթի «Մոսկինո» ցանցի թվով 7 կինոթատրոններ կարող են հաճախել հատուկ գներով։ Այդ մասին տեղեկացնում է «mos-kino.ru»֊ն։

Ուսանողների համար սահմանված գինը ընդամենը 150 ռուբլի է, որը էականորեն ցածր է այլ սոցիալական խմբերի քաղաքացիների համար նախատեսվածից։ Ուսանողական հատուկ գներից օտվելու համար երիտասարդները պետք է ներկայացնեն իրենց ուսանողական տոմսերը։

Ավելի վաղ ՌԴ կառավարության մամլո ծառայությունը տեղեկացրել էր, որ 2022թ․ մարտի 1֊ից քաղաքային կինոթատրոնները հանդիսատեսներին պետք է զգուշացնեն, թե քանի րոպե է ֆիլմից առաջ գովազդ և թրեյլերներ ցուցադրվելու։ Բացի այդ, գործում են նոր կանոններ, որոնց համաձայն հանդիսատեսները կարող են տոմսարկղում կամ կինոթատրոնների պաշտոնական կայքերում տեղեկանալ դահլիճների տեխնիկական բնութագրերի հետ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 241 անգամ