Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հնագույն սկյութական թուրը գտել են մետաղի ջարդոնի հավաքակետում

09.14.2021

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի պետական համալսարանի հնագետները ուսումնասիրել են որպես մետաղի ջարդոն հանձնած երկաթյա թուրը և պարզել, որ այն թվագրվում է որպես վաղ երկաթի դարի առարկա։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ria.ru»֊ին։

Երկսայր թուրը «ավանդական թաթարական դաշույնի մեծացրած տեսք ունի, որի երկարությունը 59,5սմ է, ոսպնյակաձև սայրի հատվածում լայնությունը 7 սմ է։

Մասնագետները նշել են, որ դա սկյութական զենք է և թվագրվում է մ․թ․ա․ 5-4֊րդ դարերով և համարվում է այսպես կոչված թաթարական մշակույթի օրինակ։

Հետազոտողները կարծում են, որ այն ներմուծված է, կամ էլ պետք է ժամանակակգրորեն վերագրվի մ․թ․ա․ 3֊րդից 2֊րդ դարերին։

Գտածոն կարճ թրի տեսակ է, որը շատ ավելի հարմար է եղել մերձամարտերի ժամանակ կտրող հարված հասցնելու համար կամ սեփական գլուխը պաշտպանելիս։ Այսպիսի զենքեր հարմար են համարվել նաև հակառակորդին ծակող հարվածներ հասցնելու համար։

Հետազոտողները նաև կարծիք են հայտնել, որ այսպսի թուրը «փորձնական» նմուշ է, որի ձևը չի ամրապնդվել հետագա գործնական կիրառությունների և մեծ քանակով արտադրելու համար։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 257 անգամ