Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վակցինացիայից հետո հանդիսատեսը պետք է դիմակ կրի, իսկ դերասանը՝ ոչ

09.15.2021


Նախօրեին, սեպտեմբերի 14֊ին, Նյու֊Յորքի Բրոդվեյի թատրոնները, համաճարակով պայմանավորված մեկ ու կես տարվա ընդմիջումից հետո, կրկին վերսկսեցին իրենց աշխատանքը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Այս իրադարձության կապակցությամբ մեգապոլիսի գլխավոր՝ «Թայմս սքվեր» հրապարակում «Մինսքոֆֆ․ թատրոնի դերասանները բաց երկնքի տակ կազմակերպել էին ոչ մեծ ներկայացում՝ ըստ «Արքա Առյուծ» մյուզիքլի։

Այս շոուն ցուցադրվել է ABC հեռուստաալիքով, իսկ հանդիսատեսները հիմնականում պատահական անցորդները, դերասանների բարեկամները, լրագրողները, և անշուշտ թատերասերներն են եղեղել։

«Թայմս սքվեր»֊ում թատրոնի մարդիկ իրենց վերադարձի ավետիսն արտահայտել էին նաև բոլոր կողմերից երևացող կարգախոսով, որի վրա գրված էր «Բրոդվեյը վերադարձել է»։

Նշենք, որ մինչև տարեվերջ Բրոդվեյի թատրոններում նախատեսվում է գործարկել 39 շոու։

Բրոդվեյի թատրոնների վերադարձը կարելի է անվանել նաև Նյու֊Յորքում հակահամաճարակային միջոցառումների ցուցիչ։ Դրանց մեջ առաջնայինն, անշուշտ, քաղաքի բնակչության վակցինացիայի ցուցանիշներն են։ Ըստ վիճակագրական տվյալների, մեգապոլիսի մեծահասակ բնակիչների 72,1%֊ը անցել են այդ բժշկական լրիվ գործողությունը, իսկ մեկ չափաբաժին ստացածների թիվը կազմում է 79%։ Ավելին, քաղաքի որոշ շրջաններում մեկ անգամ վակցինացվածների թիվը գերազանցում է 90 տոկոսը։

Վերջին շրջանում Նյու֊Յորքում մարդկանց ամենօրյա հիվանդացության թիվը տատանվում է 1200֊ի սահմաններում, որոնցից բուժհաստատություններում հայտնվում են միայն 60֊ը։ Այս օրերին քովիդի պատճառով միջինը գրանցվում է 10 մահվան դեպք։

Հիշեցնենք, որ համաճարակի պատճառով Բրոդվեյում բեմադրությունների ցուցադրությունները դադարեցվել էին 2020թ․֊ի մարտի 12֊ից։ Իսկ վերաբացվելուց հետո, այնուամենայնիվ, թատրոններում վակցինացված մարդկանց մուտքը թույլատրվում է միայն դիմակներով։ Առանց դիմակի թատրոնում կարող են գտնվել միայն դերասանները։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 594 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ