Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մշակույթի կենտրոն կառուցելու պատրանքները և թատրոնի զուգարանը

09.15.2021

Ռուսաստանի Կրասնոյարսկի մարզի Մատիգինո ավանի թատրոնի գլխավոր ռեժիսոր Դմիտրի Տուրկովին աշխատանքից ազատել են թատրոնի դերասանների և հանդիսատեսների համար նոր զուգարան կառուցելու նպատակով դրամահավաքից հետո։ Այդ մասին «lenta.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը։

Ղեկավարությունը դժգոհ է մնացել այն պատճառով, որ Տուրկովը «լուսաշխարհ է հանել հիմնախնդիրներ»։ Գեղարվեստական ղեկավարի հետ աշխատանքային պայմանագիրը չեն երկարացրել այն պատճառաբանությամբ, որ նա չի կարողանում կատարել իր պարտականությունները։ Ընդ որում, Տուրկովի ազատվելուց հետո աշխատանքից հրաժարվել է նաև թատերախմբի մեծ մասը։, որն այս պահին նրա հետ սկսել է աշխատել Նյագին քաղաքում։

Այն մասին, որ Կրասնոյարսկի մարզի Մատիգինո ավանի թատրոնը դրամահավաքի հայտարարություն է տարածել զուգարանը վերանորոգելու նպատակով, հայտնի է դարձել դեռ մեկ տարի առաջ։ Հայտարարության մեջ նշվել է, որ թատրոնի անձնակազմը օգտվում է փողոցում գտնվող փայտե զուգարանից, քանի որ թատրոնի շենքի ներսում եղած սանհանգույցը չի ունեցել կոյուղագիծ։

Տուրկովը, որը Մատիգինո է եկել Սանկտ֊Պետերբուրգից, քրաուդֆանդիգ կազմակերպելով երեք օրում հավաքել է անհրաժեշտ գումարը՝ 300 հազար ռուբլի։ Գեղարվեստական ղեկավարը ցանկացել է վերանորոգել հին թատրոնը և այն դարձնել Միջազգային մշակույթի կենտրոն․․․

Իսկ հիմա, այն դրամը, որը նա կարողացել էր հավաքել, փոխանցվել է«Գյուղի թատրոն» նախագծին, որը զբաղվում է ռուսաստանյան մեկ այլ՝ Կալուգայի մարզում մանկական թատոն ստեղծելու խնդիրներով։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 191 անգամ