Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փինա Բաուշը նրանցից մեկն է, որը փոխել է պար հասկացության իմաստը

09.16.2021

Այսօրվանից, սեպտեմբերի 16֊ից, Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում եռօրյա հյուրախաղերով հանդես կգա Գերմանացի հայտնի խորեոգրաֆ Վուպպերտալ Փինա Բաուշի պարի հանրահայտ թատրոնը։ Հյուրախաղերը կկայանան Ալեքսանդրինյան թատրոնում։ Այդ մասին հաղորդում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

«Այսօր, երբ մենք ապրում ենք շատ լարված ժամանակ և բարդ միջազգային հարաբերություններ մեջ, մշակութային փոխանակությունը մնում է միակ միջանցքը, որը մեզ հարկավոր է ամեն գնով պահպանել և զարգացնել՝ քանի որ մշակույթը շրջանցում է քաղաքականությանը։ Քաղաքական գործիչներն այրում են կամուրջները, իսկ մենք դրանք կառուցում ենք»,֊ այս հյուրախաղերի առիթով նշել է Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Ֆոկինը։
«Լիալուսին» վերնագրով պարային ներկայացմանը մասնակցում են տարբեր սերունդների արտիստներ;

«Նրա (Վուպպերտալ Փինա Բաուշի-խմբ.) առանձնահատկությունն այն էր, որ նա որպես մարդ հետաքրքրվում էր մեզնով։ Նա մեզ հարցեր էր տալիս, փնտրում բազմազանություն և այդ բազմազանությանը հասնում իր թատերախմբի մեջ։ Այդ պատճառով նրա բեմադրությունների որակը անփոփոխ բարձր էին»,֊ նշել է դերասանուհի Ջուլի Աննե Սթանզաքը, որը այս թատրոնի հիմնական կազմում աշխատում է 1986թ․֊ից։

«Լիալուսին» բեմադրությունը սկսվել է Վուպպերտալ Փինա Բաուշի՝ խմբին ուղղված մի հարցից։ «Ինչպիսի ասոցիացիաներ են առաջանում ձեր մեջ հետևյալ երևույթից»։ Եվ Ջուլին ընդգծել է, որ խորեոգրաֆի ներկայացրած երևույթի շուրջ իրենց երևակայածին պատկերացումները այս կամ այն կերպ դարձել են բեմադրության մաս։ «Մենք պարում ենք մեր մասին»,֊ եզրափակել է արտիստուհին։

Գերմանացի խորեոգրաֆ Վուպպերտալ Փինա Բաուշը (1940-2009թթ․) հայտնագործել է յուրահատուկ «ոչ խոսակցական լեզու» և դարձել է մեկը նրանցից, որոնք 20֊րդ դարում փոխել են պար հասկացության իմաստը։ Նրա բեմադրությունները խորեոգրաֆիայի, դրամատիկական արվեստի և տեսաինստալացիայի յուրահատուկ սինթեզներ են։ Այսօր «Վուպպերտալ ի թատրոնը» հայտնի է ողջ աշխարհում։

Իր լավագույն և գեղեցիկ ներկայացումներից մեկը՝ «Լիալուսինը», Վուպպերտալ Փինա Բաուշը ստեղծել է 2006թ․֊ին։ Այս բեմադրությունը շատ ավելի ճանաչելի է դաեձել , երբ ռեժիսոր Վիմա Վենդերսը նկարահանեց «Փինա» վավերագրական կինոնկարը։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 539 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ