Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«В лесу родилась елочка»-ն 110 տարեկան է

12.25.2013


Ռուսաստանի Տյումենի մարզային գիտական գրադարանում բացվել է ցուցահանդես՝ նվիրված խորհրդային տարիներին շատ տարածված և հայ մանուկների շրջանում այսօր էլ հաճախակի հնչող «В лесу родилась елочка» երգին և այդ երգի խոսքերի հեղինակ Ռաիսա Կուդաշևային, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

Ինչպես ասել են այդ ցուցահանդեսի կազմակերպիչները այդ բանաստեղծությունը այս տարի բոլորում է իր 110-ամյակը:

«1903թ.-ին «Малютка» հանդեսի ամանորյա թողարկման մեջ տպագրվեց «Елка» (Եղևնի) ոտանավորը, որի հեղինակը հանդես էր եկել «Ա. Է.» կեղծանվամբ: Ավելի ուշ, երբ այդ բանաստեղծության մի մասը դարձավ երգի տեքստ, պարզվեց, որ դրա հեղինակը ռուս-սովետական բանաստեղծուհի Ռաիսա Կուդաշևան է (1878-1964)»,- ասել է ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը՝ Գալինա Ուլյանովան:
    Դիտվել է 542 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103<