Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խոսե Կարերասը հրաժեշտ տվեց իր երկրորդ տանը՝ Վիենայի օպերային

09.16.2021

Ավստրիայի մայրաքաղաքում կայացել է աշխարհի լավագույն տենորներից մեկի՝ Խոսե Կարերասի հրաժեշտի համերգը։ Վիենայի օպերայի այդ հուզիչ երեկոյին մասնակցել են նաև համաշխարհային բեմի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Էլինա Գարանչան, Ջոաննա Վալլռոտը, Մայքլ Արիվոնին և ուրիշներ։ Այդ մասին «iz.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Օպերայի շենքի ճակատին վառվում էր «Գնաս բարով, Խոսե» գրությունը։

«Սա տուն է, որը ես պաշտում եմ, որը ինձ նվիրել է հիասքանչ հիշողություններ և ստեղծագործական հիանալի ակնթարթներ»,֊ ասել է Կարերասը։

Հրաժեշտի համերգին հնչել են Պուչինիի, Շուբերտի, Մոցարտի և Խոակին Ռոդրիգոյի ստեղծագործությունները։ Երեկոն եզրափակվել է , Ագուստինո Լարայի «Գրանադա» հայտնի երգի կատարմամբ։

Վիենայի օպերան, որը Կարերասը համարում է իր երկրորդ տունը, երգչի առջև առաջին անգամ դռները բացել է 1974թ․․֊ին։ Այստեղ էլ նա 1988թ․֊ին նշեց իր վերադարձը բեմ՝ լեյկիմիան հաղթահարելուց հետո։ Տենորին այդ մահացու ախտորոշումը կատարվել էր 1987թ․֊ին։ Նա մեկ տարի անցավ բուժման դժվարին կուրսով, որի ընթացքում կատարվեց ողնուղեղի փոխպատվաստում։

Հիվանդությունից հետո Խոսե Կարերասը հիմնեց բարեգործական հիմնադրամ։ Նա օգնում է այն մարդկանց, ովքեր հայտնվել են այդ սարսափելի հիվանդության ճիրաններում։ Նա հանդես է գալիս բարեգործական համերգներով։ Կարերասը Լուչանո Պավարոտիի և Պլասիդո Դոմինգոյի հետ 1990թ․֊ին հանդես է եկել «Երեք տենորների» Հռոմի հայտնի համերգում, որտեղ բացվել էր աշխարհի գավաթի ֆուտբոլի առաջնությունը։

Վիենայում սեպտեմբերի 14֊ին կայացած հրաժեշտի համերգը բացառություն չդարձավ։ Վիենայի օպերայում ելույթի ողջ հասույթը Կարերասը փոխանցեց իր բարեգործական հիմնադրամին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 175 անգամ