Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսոր Զվյագինցևին դուրս կբերեն արհեստական կոմայից

09.17.2021


Ռուսաստանցի հայտնի կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը Գերմանիայում բուժում է անցնում COVID-19֊ից։ Նա բուժհաստատություն է հասցվել թոքերի 92 տոկոս վնասվածությամբ և միացվել է Մեմբրանով Էքստրակորպորալային օքսիգենային ապարատին, որը կիրառվում է ծայրահեղ ծանր դեպքերում, երբ բոլոր մյուս տեխնիկական միջոցներն այլևս չեն օգնում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այժմ գերմանացի բժիշկները հիվանդի մոտ արձանագրել են վիճակի բարելավում և պատրաստվում են նրան հանել արհեստական կոմայից։

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Անդրեյ Զվյագինցևը COVID-19֊ով է վարակվել դեռ հուլիս ամսին և բուժում է անցել Ռուսաստանի Դաշնային գիտա֊կլինիկական կենտրոնում։ Սակայն որոշ ժամանակ անց, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, կրկին իրեն վատ է զգացել և հոսպիտալացվել է, ապա դրության բարդացումից հետո տեխափոխվել Գերմանիա։

Այժմ, կապված բուժման դրական դինամիկայի հետ, բժիշկները անջատել են կյանքը ապահովող սարքերը և պլանավորում են նրան դուրս բերել կոմայից։
Ենթադրվում է, որ Զվյագինցևի առողջության վերականգնումը նույնպես կիրականացվի Գերմանիայում և կշարունակվի 2-3 ամիս։

Ռեժիսորի բուժումը ֆինանսավորում է «Սիստեմա» ֆինանսական բաժնետիրական կորպորացիան։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 244 անգամ