Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բելգիայում, որպես դեղատոմս, առաջարկում են հաճախել թանգարան

09.17.2021


Բելգիայի հիվանդանոցներից մեկի բուժառուներին փորձնական կարգով, որպես դեղատոմս, առաջարկել են հաճախել թանգարան։ Այդ մասին «euro-pulse.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Այդ նպատակով բուժառուին, որպես լրացուցիչ թերապիա, տրամադրվում է անվճար տոմս, եթե նա բուժվում է խրոնիկական ստրեսից։

Բժիշկների կարծիքով, արվեստի ստեղծագործությունները կարող են զգալիորեն բարելավել բուժառուի ինքնազգացողությունը։

Քրոնիկ սթրեսից տառապող բելգիացի բուժառուներին առաջարկվում են 5 թանգարան, որոնց թվում նաև ժամանակակից արվեստի թանգարանը և Նորաձևության թանգարանը։

Արվեստի օժանդակությամբ սթրեսի դեմ պայքարելու գաղափարը ծագել է Կանադայում։ Եվրոպայում նման գործունեությունը կիրառվում է առաջին անգամ։

Բժիշկները պետք է հսկեն «թանգարանային թերապիայի» նշանակվված բուժառուներին մինչև 2022թ․֊ն։

Եթե բուժման նոր մեթոդը արդյունավետություն կցուցաբերի, ապա այդ ծրագիրը կընդարձակեն և կկիրառեն Բելգիայի բոլոր հիվանդանոցներում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 177 անգամ