Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆրանսիայում նախապատրաստվում են Մոլիերի 400 ամյակին նվիրված հոբելյանին

09.21.2021

Վերսալի արքայական օպերան նախապատրաստվում է նշել Ժան֊ Բատիստ Մոլիերի 400 ամյակը։ Հոբելյանը կնշվի ներկայացումներով, որոնց համար հատուկ գրվել են երաժշտություններ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին:

Հոբելյանին նվիրված նախագիծը կմեկնարկի 2022թ․֊ի հունվարին, «Ժորժ Դանդե կամ հիմարացած ամուսինը» բալետ֊կատակերգությամբ, որը դրամատուրգն ստեղծել է կոմպոզիտոր Լյուլլիի հետ՝ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14֊րդի պատվերով։

Այս ստեղծագործությունը բեմադրող Միշել Ֆոն նշել է, որ բալետի երաժշտության հատվածները գործնականում չեն հնչել պրեմիերայի օրից ի վեր։

Մոլիերյան հոբելյանի տոնակատարության ծրագրում ընդգրկված են նաև կոմպոզիտոր Լյուլիի և Մոլիերի համագործակցությամբ ստեղծված «Փսիխեա» բալետ֊ողբերգությունը, «Քաղքենին ազնվականության մեջ» ներկայացումը։ Վերջին գործի համար Լյուլին գրել է նախերգանքը, Մի քանի առանձին երաժշտական հատվածներ և բալետային ֆինալը։

Հոբելյանի շրջանակներում կանցկացվի նաև «Մոլիերը և երաժշտությունը» նշանաբանով երեկո։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 180 անգամ