Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անվճար թատրոն հաճախելու բուհական ուսանողների իրավունքը գործում է նաև այսօր

12.25.2013


Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտը ցանկացած բուհի ուսանողի հնարավորություն է ընձեռում անվճար հաճախել ՌԴ մայրաքաղաքի 88 թատրոններ, հաղորդում է «РИА Новости»-ն հղում անելով այդ դեպարտամենտի ներկայացուցիչ Օլգա Գոլուբևային:

«Ուսանողները թատրոն հաճախելու իրավունք ունեին վաղուցվանից: Սակայն կապված այն բանի հետ, որ շատ սովորողներ այդ մասին չգիտեն և մշտապես հարցեր են տալիս, այդ իսկ պատճառով մշակույթի դեպարտամենտը համապատասխան տեղեկատվություն է հրապարակել իր կայքում: Այսօր ուսանողները կարող են հաճախել Մոսկվայի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 88 թատրոն, եթե այնտեղ ազատ տեղեր կան»,- ասել է քաղաքապետարանի պաշտոնյան և ավելացրել, որ թեև այդ իրավունքը տարածվում է բոլոր բուհերի ուսանողների վրա, սակայն առավելությունը տրվում է ստեղծագործական ուսումնական հաստատություններում սովորողներին:

Թատրոն մտնելու և ներկայացումն անվճար դիտելու համար ուսանողը պետք է կես ժամ առաջ հերթ պահի և ներկայացնի ուսանողական տոմսը: Եթե ազատ նստատեղ չլինի, ապա նրանք թատրոն մտնելու իրավունք չեն ստանա: Այդ կանոնի մասին հաղորդում է քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի կայքը:
    Դիտվել է 647 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228