Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եկատերինա 2֊րդի թատերական տեսլականի «անդրկուլիսներում»

09.24.2021


Ռուսաստանում, «Ցարիցինո» թանգարան֊արգելոցում բացվել է «Թատրոնակրատիա։Եկատերինա 2֊րդը և օպերան» խորագրով ցուցահանդես։ Այս մասշտաբային նախագիծը պատմում է 18֊րդ դարում ռուսական երաժշտական թատրոնի ծննդի մասին և Եկատերինա 2֊րդին ներկայացնում է որպես թատերական գործիչ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Օպերան որպես քաղաքականություն», «Օպերան որպես տեսիլք», «Օպերան որպես հաճույք», «Օպերան որպես դաստիարակություն», «Օպերան որպես կիրք», «Օպերան որպես մահ», «Օպերան որպես տուն» ֊ այս բաժիններից է ձևավորվել ցուցահանդեսի բովանդակությունը։

Այցելունուները այստղ հայտնվում են Եկատերինա 2֊րդի թատերական տեսլականի «անդրկուլիսներում» և տեղեկանում կայսրուհու տաղանդների մասին, որ դրսևորվել են թե որպես հեղինակ, թե քննադատ և թե, որպես ռեժիսոր։

Այստեղ կենտրոնացվել են Ռուսաստանի 27 թանգարանների թեմատիկ նյութեր, որոնց մեջ են նաև Պյոտր Այդուի բնօրինակ կամ վերականգնված թատերական մեքենաներ։ Իսկ ցուցահանդեսի վերջին դահլիճը ուղղակի բեմ է՝ ձևավորված բարրոկոյի թատրոնի ոճով։

Ցուցահանդեսի այցելուներին վերջում ներկայացվում է վիրտուալ բեմադրություն՝ հիմնված պատմական փաստաթղթերի, նամակների և Եկատերինա 2֊րդի ժամանակակիցների օրագրերի վրա։ Ներկայացման ընթացքում հանդիսատեսներին ցուցադրվում են 18֊րդ դարի ռուսական և իտալական օպերաների հազվադեպ հանդիպող դրվագներ, որոնք հնչել են կայսրուհու պալատում կամ պատվիրվել են նրա կողմից։

Ցուցահանդեսային ներկայացման գլխավոր դերակատարը Ինգիբորա Դապկունայտեի մարմնավորած Եկատերինա 2֊րդն է, որը վերամարմնավորում է այն դերասանուհուն, ում պետք է խաղա ինքը՝ կայսրուհին։

Ցուցահանդեսը, որը ավարտվում է վիրտուալ թատրոնով, կշարունակվի մինչև 2022թ․ հունվարի 9֊ը։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 46 անգամ