Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երկամյա ընդմիջումից հետո կայացավ հերթական «Թոնի» մրցանակաբաշխությունը

09.27.2021


Նախօրեին,սեպտեմբերի 27֊ին, Նյու֊Յորքի թատրոնների «կենտրոնակայանում»՝ Բրոդվեյում, գրեթե երկամյա ընդմիջումից հետո կայացել է «Թոնի» («Tony Awards») մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսային համաճարակի պատճառով թատերական «Օսկարը», ինչպես անվանում են «Թոնին», անընդհատ հետաձգվում էր։ Եվ ահա, վերջապես, ամերիկյան թատերական կյանքի գլխավոր իրադարձությունը իրականացավ; Այդ մասին տեղեկատվությունը «Թագլուրը» փոխանցում է՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Երկու տարի թատերական աշխարհին սպասման մեջ պահող 74֊րդ «Թոնիի» գլխավոր մրցանակը ի վերջո գտավ և հանձնվեց հաղթող բեմադրությանը։ Դա «Մուլեն Ռուժ» մյուզիկլն է։

74֊րդ «Թոնի» մրցանակաբաշխությունը կայացել է բոլոր հավանական մասնակիցների ներկայությամբ։ Դահլիճում ներկա գտնվողները եղել են պաշտպանիչ դիմակներով։ Արարողությունը վարողը հայտարարել է, որ ներկաներից յուրաքանչյուրը վակցինացված է։

Թատերական մրցանակները տրվել են 28 անվանակարգերում։ Հաղթողից հետո առավել շեշտադրվել են «Լավագույն ներկայացում» և «Լավագույն ռեմեյք» անվանակարգերում մրցանակակիր բեմադրությունները։ Լավագույն ներկայացում ճանաչվել է «Ժառանգություն» բեմադրությունը, իսկ «Զինվորական պիես» բեմադրությունը, որը անդրադառնում է ամերիկյան բանակում ռասսայական հիմնախնդիրներին, մրցանակակիր է դարձել նոր ընթերցման համար;

Ի դեպ, մրցանակակիրները պարգևն ստանալիս իրենց շնորհակալական խոսքում տվել են անցած տարի մայիսին ձերբակալման ժամանակ ոստիկանի կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի անունը։

Նյու֊Յորքի Բրոդվեյում COVID 19 համաճարակի պատճառով թատրոնների աշխատանքը դադարեցվել էր 2020թ․֊ի մարտի 12֊ից։ Այս հայտնի թատերական միջավայրը հանդիսատեսի առջև իր դռները կրկին բացել է 2021թ․֊ի սեպտեմբերի 14-ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 271 անգամ