Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թե ինչպես թուրքական կործանիչը խոցեց ռուսական մարտական ինքնաթիռը

09.28.2021


Ռուսաստանում նկարահանել են Սիրիայի երկնքում թուրքական կործանիչի կողմից խփված ռուսական ՍՈՒ ֊24 մարտական ինքնաթիռի և նրա անձնակազմի պատմությունը ներկայացնող գեղարվեստական կինոնկար։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով ,ՏԱՍՍ»֊ին։

Հիշեցնենք, որ Սիրիական պատերազմի այդ դրվագը, որը տեղի ունեցավ 2015թ․֊ի նոյեմբերի 24-ին, շատ քաղաքական փորձագետների կողմից դիտարկվեց հավանական ռուս֊թուրքական պատերազմ սկսելու լուրջ պատճառ։ Սակայն երկու երկրների քաղաքական հաշվարկները և Սիրիայում սեփական ներկայությունը հաստատելու շահերը բացառեցին դեպքերի հետագա ռազմական զարգացման ընթացքը։

Թուրքական կործանիչի կողմից խոցվելուց հետո, ռուսաստանցի օդաչուները՝ Կոնստանտին Մուրախտինը և Օլեգ Պեշկովը կատապուլտի օգնությամբ կարողացել էին թուրս թռչել այրվող և գահավիժող ինքնաթիռից, սակայն պարաշյուտով իջնելիս նրանցից Օլեգ Պեշկովը հողին հասավ, ինչպես ավելի ուշ ներկայացվեց, իսլամիստների կրակահերթերից խոցված և արդեն մահացած։ Մյուս օդաչուին, շտուրման Կոնստանտին Մուրախտինին հաջողվեց ոչ միայն փրկվել ներքևից հնչող կրակահերթերից, այլև գերի չընկնել և բարեհաջող հասնել յուրայինների մոտ։

Ֆիլմը նկարահանվել է «Ցենտրալ Պարտներշիփ» ռուսական կինոընկերությունում։ Այն ստացել է «Երկինք» վերնագիրը։ Նախատեսվում է, որ պրեմերան կկայանա օդաչու Օլեգ Պեշկովի սպանության օրը՝ նոյեմբերի 24֊ին, Սիրիայում գտնվող ռուսական «Խմեյմիմ» ռազմաբազայում՝։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 172 անգամ