Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տրանսֆորմեր֊դահլիճում պատերազմը կներկայացվի որպես մոդել

09.28.2021


Ռուսաստանի մայրաքաղաքում գործող «Պրակտիկա» թատրոնը և Բրուսնիկինի արվեստանոցը Մոսկվայի պատմության թանգարանի նորացված տրանսֆորմեր֊դահլիճում նախապատրաստում են ներկայացնել հակապատերազմական թեմայով բեմադրություն։ Այդ նպատակով նրանք ընտրել են բրիտանացի դրամատուրգ Մարկ Ռավենհիլլի «Shoot / Get treasure / Repeat» ստեղծագործությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

ընտրված գրական նյութն ըստ էության պիեսների շարք է, որտեղ հեղինակն ուսումնասիրում է հումանիստական արժեքների փխրունության հարցը ընդդեմ ուժի և զենքի։ Հանդիսատեսները կտեսնեն պատերազմի, սիրո, ազատության, վախի ու կարեկցանքի մասին ժամանակակից մի էպոս, որը ռեժիսորը ձևավորել է անգլիացի դրամատուրգի «Shoot / Get treasure / Repeat» ստեղծագործությունների շարքի վեց փոքր պիեսների միջոցով։

«Պատերազմը դա ընդիմախոսին պարտադրված սեփական կամքն է։ Մեզ հետաքրքրում է ոչ թե ինչ֊որ մի կոնկրետ պատերազմ, այլ պատերազմը որպես մարդկանց փոխհարաբերությունների, աշխարհի գոյատևման մոդել, երբ մեկ մարդն իրեն իրավունք է վերապահում կոպտորեն խցկվել մեկ ուրիշի անձնական տարածք, երբ մի երկիրն իրեն իրավունք է վերապահում ներխուժել մեկ այլ երկրի կյանք։ Երբ կան X կողմ և Y կողմ, և յուրաքանչյուրը կարծում է, որ ճիշտ է վարվում հենց ինքը։ Երբ մի կողմը ուժով փորձում է ընդիմախոսին ներարկել իր կարծիքը։ Պատերազմը դա միասին ապրելու ունակության բացակայության մասին է»,֊ նշել է ներկայացման ռեժիսոր Ալեքսեյ Մարտինովը։

«Shoot / Get treasure / Repeat» պարզապես չեն նշանակում «Կրակել, Վերցրու պարգև/ Կրկնել»։ Դրանք համակարգչային խաղեր խաղացողի կարգախոսներ են, մասսայական մշակույթում հերոսների, նվաճումների, սխրանքների պաշտամունքի եվրոպական արտացոլք։

Իր ամեն մի պիեսը Ռավենհիլլը անվանում է քրիստոմատեական որևէ գրական ստեղծագործության վերնագրով՝ «Պատերազմ և խաղաղություն», «Ոճիր և պատիժ», «Մայրը», «Աստվածների մահը», «Կորուսյալ դրախտ»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 172 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430>>հաջորդ