Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ալլա Դեմիդովա ֊ 85: Նա գիտե ինչպես կառուցել կյանքը , ինչպես կառուցել դերը

09.29.2021


Ռուսաստանում լայնորեն նշում են այդ երկրի ժամանակակից թատերական արվեստի, կինոյի և գրականության ինքնատիպ դեմքերից մեկի, Ալլա Դեմիդովայի ծննդյան 85-ամյակը։ Ինքն՝ արտիստուհին, իր ծննդյան տարեդարձի օրը, սեպտեմբերի 29֊ին, ինչպես սովորաբար, այդ օր անցկացնում է մայրաքաղաքային իրադարձություններից ու երկրպագուներից մեկուսացած։ Բացառություն չէ նաև այս մեկը։

«Ես թռչում եմ։ Երբեք այս ժամանակ ես Մոսկվայում չեմ լինում»,֊ ասել է արտիստուհին բոլորին։

Բայց դերասանուհու նկատմամբ պատկառանքի, սիրո և հարգանքի արտահայտություններ են հնչում կամ գրավոր տեքստով հայտնվում Ռուսաստանի մայրաքաղաքի ամենատարբեր միջավայրերում՝ սկսած երկրի կառավարական բարձրագույն ատյաններից, վերջացրած հասարակ քաղաքացի֊ երկրպագուներով։

«Թագլուրը» թարգմանաբար ներկայացնում է հատվածներ բազմաթիվ շնորհավորական մի ուղերձից, որը Ռուսաստանի թատերական գործիչների միության անունից արտիստուհուն է հղել կազմակերպության նախագահ Ալեքսանդր Կալյագինը․

« Սիրելի Ալլա Սերգեևնա, սիրելի Ալլոչկա, ես միշտ պատկառանքով եմ նայել ձեզ, երբ ձեզ հետ ծանոթացա շատ֊շատ տարիներ առաջ՝ սկսելով աշխատանքս Տագանկայի թատրոնում։ Դուք արդեն այն ժամանակ ձեզնից ներկայացնում էիք հատուկ, անմոռանալի անհատականություն, և անձամբ ինձ համար տարբերվում էիք մեզնից՝ բոլորիցս, Տագանկայի «խուլիգաններիցս»։ Ինձ միշտ զարմացրել է, թե ինչպե՞ս եք հայտնվել այստեղ, մեր միջավայրում, այդպիսի ինտելեկտուալ, այդքան գեղեցիկ, այդքան նազելի, նուրբ, ֆանտաստիկ հմայչության տիրապետող կին»,֊ նշել է Կալյագինը նրան անվանելով «անգերազանցելի ինտելեկտուլ արտիստուհի»։

Կալյագինը ընդգծել է Դեմիդովայի ներդրումը արվեստի ոլորտում և իր երախտագիտությունն արտահայտել այն բանի համար, որ արտիստուհին օրինակ է հանդիսացել թե ինչպես պետք է կյանքը կառուցել, ինչպես պետք կառուցել դերը, ինչպես պետք է վերաբերվել դերասանի մասնագիտությանը․․․




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 177 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430>>հաջորդ