Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աուդիոներկայացումները որպես դպրոցական էքսկուրսիաների բաղադրիչ

10.04.2021

Ռուսաստանի Պյատիգորսկ առողջարանային քաղաքում, որպես դպրոցական էքսկուրսիաների բաղադրիչ, ստեղծել են Կովկասի հանքային ջրերի տարածաշրջանի աշխարհագրության մասին աուդիոներկայացումներ։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Պյատիգորսկ քաղաքի փողոցներում առաջին ներկայացումները կցուցադրվեն հոկտեմբերի ընթացքում։

Նախագծի հեղինակները հայտնել են, որ աուդիոներկայացումներից մեկը նվիրված կլինի իրենց քաղաքում քաղաքացիական պատերազմի թեմային, երկրորդը՝ բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովին, իսկ երրորդը՝ Կովկասի բնությանն ու աշխարհագրությանը։

Այս ձևաչափով էքսկուրսիաներում կարևոր դեր է հատկացվել Պյատիգորսկում ապրող ու աշխատող գիտական ոլորտի ներկայացուցիչներին, օրինակ, թանգարանների աշխատակիցները օգնել են ձևավորել ուսումնական գործընթացին հեշտ ինտեգրվող տեղեկատվություն։ Դրանից հետո այդ տեղեկատվության վրա աշխատել են սցենարիստները և ռեժիսորները, դրանց տալոլով գեղարվեստական իմաստավորում, անշուշտ պահպանելով այդ նյութի նախնական իմաստը։

Առայժմ, այսպիսի էքսկուրսիաներին կմասնակցեն Պյատիգորսկի դպրոցականները, որի դրական արդյունքներով պայմանավորված նախագծի շրջանակները կընդարձակվրն և կընդգրկեն նաև քաղաքի հարևան բնակավայրերը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 201 անգամ