Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բոլոր ուղղություններով իրականացնել մշակութային֊ստեղծագործական կյանք

10.05.2021


Ռուսաստանի Ստավրոպոլի նաահանգապետի որոշմամբ այն մշակութային օբյեկտներն ու, հասարակական սննդի և սպորտի կազմակերպությունները, որոնք այցելուներ կընդունեն առանց QR գաղտնագրի կենթարկվեն պատասխանատվության։ Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»֊ն։

Տարածաշրջանի ղեկավարի որոշման մեջ նշվում է, որ որոշումը խախտող օբյեկտները և կազմակերպությունները կտուգանվեն։ Ձեռնարկատիրությամբ զբաղվողների տուգանքի չափը կկազմի 30-50 հազար , իսկ իրավաբանական անձանցը՝ 100-300 հազար ռուբլի։

Որոշման կատարման պատասխանատվությունը թատրոնների ու թանգարանների դեպքում դրվել է տարածաշրջանի մշակույթի նախարարության վրա։
Ավելացնենք, որ QR գաղտնագրի կիրառումը Ստավրոպոլում ներդրվել է 2021թ․֊ի սկզբներից։

Իսկ, ահա, Մոսկվայի քաղաքային իշխանությունները թատրոններում QR գաղտնագիրը կիրառելու մասին չեն պլանավորում այն հիմնավորմամբ, որ գործող հակակովիդային միջոցները միանգամայն համապատասխանում են համաճարակը կանխարգելելու պահանջներին և այսօրվա վիճակով բավարար են։

«Եկեք ելնենք այն բանից, ինչ որ ունենք, ի՞նչ կարիք կա կանխագուշակել ապագայի համար»,֊ հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին։ Ըստ նրա այն միջոցները, որ ձեռնարկում է քաղաքը, որպեսզի պայքարի համաճարակի դեմ, թույլատրում են, իհարկե սահմանափակ ձևաչափով, սակայն բոլոր ուղղություններով իրականացնել մշակութային֊ստեղծագործական կյանք։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 211 անգամ