Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մերձերկրյա տիեզերքը վերածվում է կինոնկարահանման տաղավարի

10.05.2021

Ռուսաստանում պետական հանձնաժողովը որոշում է կայացրել երեքշաբթի օրը «Սոյուզ֊2.1ա» կրող հրթիռի թռիչքը տիեզերք թույլատրելու մասին։ Դա նշանակում է, որ ուղեծիր է դուրս բեվում տիեզերագնացներ տեղափոխող «Սոյուզ ՄՍ-19» տիեզերանավը, որի անձնակազմում ընդգրկված են տիեզերագնաց Անտոն Շկապլերովը, դերասանուհի Յուլիա Պերեսիլդը և ռեժիսոր Կլիմ Շիպենկոն։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Տիեզերագնացների այս անսովոր կազմը կմասնակցի մերձերկրյա ուղեծրում իրականացվելիք առաջին գեղարվեստական կինոնկարի նկարահանմանը։

Դերասանուհին և ռեժիսորը երկիր կվերադառնան միջազգային տիեզերակայանում ավելի վաղ գտնվող մեկ այլ տիեզերագնացի՝ Օլեգ Նովիցկու հետ՝«Սոյուզ ՄՍ-18» տիեզերանավով։

Ասենք, որ ֆիլմի նկարահանման համար ուղեծիր թռչելու է նախապատրաստվել նաև փոխարինող կազմ՝ տիեզերագնաց Օլեգ Արտյոմով, դերասանուհի Ալյոնա Մորդովինա և օպերատոր Ալեքսեյ Դուդին կազմով։

Տիեզերքում նկարահանվելիք առաջին գեղարվեստական կինոնկարը դրամա է, որի աշխատանքային վերնագիրն է՝ «Մարտահրավեր»։ Այն Ռոսկոսմոս կազմակերպության, Ռուսաստանի հեռուստատեսության առաջին ալիքի և «Yellow, Black and White» ստուդիայի համատեղ նախագիծն է։ Ֆիլմը բժշկուհու մասին է, որը հեռու է տիեզերական ոլորտներից, սակայն հանգամանքները ստիպում են, որ հայտնվի մերձերկրա անդաստանում, որպեսզի փրկի տիեզերագնացի կյանքը․․․




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 278 անգամ