Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վիպասան Աբդուլռազակ Գուրնան 2021թ․֊ի Նոբելյան մրցանակակիրն է

10.07.2021


Գրականության ոլորտում 2021թ․֊ին Նոբելյան մրցանակակիրը դարձել է գրող Աբդուլռազակ Գուրնան։ Նա պարգևատրվել է «Մշակույթների և մայրցամաքների անդունդի միջև գաղութատիրության հետևանքների և փախստականի ճակատագիրն առանց կոմպրոմիսների և ցավակցությամբ հետազոտելու համար»։

Աբդուլռազակ Գուրնան Մեծ Բրիտանիայի Արքայական գրական ընկերակցության անդամ է։ Նա ծնվել և հասակ է առել Զինզիբարում (Աֆրիկայի արևելյան ափերից ոչ հեռու գտնվող 75 կղզիների շարք)։ 1960թ․֊ին որպես փախստական տեղափոխվել է Անգլիա և Քենթի համալսարանում սովորել ու ստացել է դոկտորի աստիճան։ Այժմ նա այդ համալսարանի ասպիրանտուրայի անգլերեն լեզվի ամբիոնի ղեկավարն է։

Գրական կյանք է մտել 39 տարեկան հասակում՝ «Հիշողություն ուղևորության մասին» վեպով։ Ընդհանուր առմամբ նա մինչև այսօր հրատարակել է 10 վեպ և մի շարք պատմվածքներ։

Որպես Նոբելյան մրցանակակիր նրան կհանձնվի համապատասխան դիպլոմ, Նոբելի կիսադեմով ոսկե մեդալ, և 1,2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք շվեդական կրոն։

Ավելացնենք, որ Նոբելյան մրցանակները տրվում են 1901թ․֊ից; Մրցանակաբաշխության արարողություն կատարվել է 603 անգամ, որոնց ընթացքում պատվավոր ավարին արժանացել են 934 մարդ և 28 կազմակերպություն։

2021թ․֊ի մրցանակակիրների պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա դեկտեմբերի 10֊ին, Նոբելի մահվան օրը, Սթոքհոլմի ֆիլհարմոնիայի դահլիճում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 270 անգամ