Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փորձ է արվում ստեղծել կինեմատոգրաֆիստների բարոյագիտական կանոնադրություն

12.25.2013

Այս տարվա հունիսին ՌԴ նախագահ Պուտինն իր երկրի կինեմատոգրաֆիստներին առաջարկել էր ստեղծել բարոյագիտական կանոնադրություն: Ըստ նրա ռուսական կինոարդյունաբերության մասնակիցների համար այդպիսի կանոնադրության գոյությունը կարող է պետության համար դառնալ կինեմատոգրաֆիային օժանդակություն ցուցաբերելու յուրահատուկ մի կողմնորոշիչ:

ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը Պուտինի այդ առաջարկից շատ չանցած իր գործընկերներին խնդրեց ստեղծել այդպիսի մի փաստաթուղթ: Դրան զուգահեռ երկրի նախագահի այդպիսի փաստաթուղթ ստեղծելու առաջարկությանն արձագանքեց նաև Ռուսաստանի պրոդյուսերների համագործակցությունը: Իսկ Ռուսաստանում կինոռեժիսոր Անդրեյ Պրոշկինի գլխավորությամբ գործող «Киносоюз» (կինոմիություն) Հ/Կ-ն, ընդհակառակը, հանդես եկավ կանոնադրություն ստեղծելու դեմ կտրուկ բողոքով՝ մանավանդ, որ այն ստեղծվելու է «կինեմատոգրաֆիստների ձեռքերով»:

Այսօր Մոսկվայում ընթացող Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության պլենումում Նիկիտա Միխալկովն առաջարկել է իրենց միության հատուկ հանձնաժողովին իրականացնել կինոարդյունաբերության աշխատակիցների բարոյագիտական կանոնադրության ստեղծումը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
    Դիտվել է 560 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899