Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աճող սերունդը կծանոթանա կինոարտադրության տեխնոլոգիաներին

10.12.2021


Ռուսաստանում երրորդ անգամ կանցկացվի «Մշակութային մարաթոն» միջոցառումը,որը նպատակ ունի երկրի աճող սերնդին ծանոփացնել կինոյի պատմության։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Թվով երրորդ միջոցառումը նվիրված է Ռուսաստանում առաջին անգամ կազմակերպված կինոսեանսի 125֊ամյակին։ Դպրոցականները կարող են մասնակցել առցանց թեստի և մոտիկից ծանոթանալ այն արվեստի տեսակի պատմությանը, որը, սովորաբար դպրոցում չեն անցնում։

Միջոցառման կազմակերպիչներն են «Յանդեքս․ ընկերությունը, ՌԴ մշակույթի և լուսավորության նախարարությունները։ Թեսթերի առաջադրանքները հարմարեցված են դպրոցական կրտսեր, միջին և ավագ դասարանների սովորողների համար։ Դրանց պատասխանելով, երեխաները կիմանան այն հնարքների, սկզբունքների և այլ տեխնոլոգիաների մասին, որոնք օգտագործվում են կինեմատոգրաֆիայում։ Հարցերի տեսական մասը կամրապնդվի հայրենական և արտասահմանյան դասական ու ժամանակակից կինոյի օրինակներով;

Այս ակցիային կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Սահմանված են նաև մրցանակներ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 214 անգամ