Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆիլմի պրեմիերան հետաձգվել է ահաբեկչության հետ նմանության ունենալու պատճառով

10.14.2021

Դանիական Nordisk film ընկերությունը հետաձգել է «Վայրենիները» ֆիլմի ցուցադրությունը այն պատճառով, որ կինոնկարի սյուժեն ունի նմանություն չորեքշաբթի երեկոյան նորվեգական Կունսբերգ քաղաքում խաղաղ քաղաքացիների վրա կատարված զինված հարձակման հետ, որի հետևանքով զոհվել է 5 մարդ։

Հարձակվողը այդ ահաբեկչական գործողությունը կատարել է նետ ու աղեղով։

«Հարազատների նկատմամբ հարգանքից ելնելով մենք որոշել ենք հետաձգել պրեմիերան։ Մենք ցանկանում ենք ընդգծել, որ կինոֆիլմի և տեղի ունեցած ողբերգության նմանությունը պատահականություն է։ Անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի նախ մտորենք ողբերգության մասին, ապա՝ դանիացի հանդիսատեսին հնարավորություն կընձռվի դիտել ֆիլմը»,֊ պարզաբանել է ընկերության մարքեթինգի բաժնի մենեջեր Ֆրեդերիկ Օնորեն։

«Վայրենիները» ֆիլմը մի ընտանիքի հոր պատմություն է, որը փորձում է ապրել որպես վայրենի և հայտնվում է արկածների մեջ՝ Նորվեգիայի լեռներում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 142 անգամ