Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ադելը, վեցամյա ընդմիջումից հետո, թողարկել է նոր երգ

10.15.2021

Այսօր, հոկտեմբերի 16֊ին, Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելը YouTube հոսթինգում թողարկել է «Easy on Me» վերնագրով նոր երգ՝ խախտելով ավելի քան 6֊ամյա լռությունը։ Այս երգը նոյեմբերի 19֊ին լսարանին ներկայացվելիք «30» խորագրով նրա ստուդիական ձայնապնակի ստեղծագործություններից մեկն է։

Իր երկրպագուներին դիմելով Ադելը նշել է, որ այս ալբոմն ստեղծելիս ինքն ստիպված է եղել անցնել «բացարձակ քաոսի լաբիրինթոսով և ներքին ցնցումներով», բայց ի վերջո, արդյունքում նրա մոտ կրկին ստացվել է «գտնել ինքն իրեն» և հիմա պատրաստ է հանրությանը ներկայացնել նոր ստեղծագործություն։

Ներկայացված տեսագրության ռեժիսորն է Կաննի միջազգային կինոփառատոնի գրան֊պրի մրցանակակիր Քսավյե Դոլանը, որը դեռ 2016թ․֊ին աշխատել է երգչուհու հետ նրա հանրահայտ «Hello» երգի տեսահոլովակը պատրաստելիս։

Նոր և նախկին տեսահոլովակները կապված են միմյանց հետ։ «Hello» երգի մեջ երգչուհին իր «նախկին եսին» զանգահարում է լքյալ տնից, իսկ հիմա նա լքում է այդ տունը և մեքենայով հեռանում նոր կյանքին ընդառաջ։

«Անկեղծ ասած, ես հուսով էի, որ մենք կրկին միասին կաշխատեննք,֊ ասել է Դոլանը։֊ Ինձ համար չկա ավելի մեծ զգացողություն, քան արվեստագետների վերամիավորումը մի քանի տարի անց»։

Ռեժիսորի կարծիքով Ադելը և ինքը շատ են փոխվել այդ ժամանակամիջոցում, իսկ նոր տեսագրությունը հնարավորություն է ցուցադրել թե իրենք ինչ զարգացման ճանապարհ են անցել և, դրա հետ միաժամանակ, հավատարիմ մնացել իրենց ամենահարազատ թեմաներին։ «Ամեն բան նախկինն է, սակայն այլ կերպ»,֊ ամփոփել է Դոլանը։

Երգն արդեն արժանացել է բրիտանացի երաժշտական քննադատների դրական գնահատականին; Հիմնականում ընդգծվում է կատարման անկեղծությունը և զգացմունքայնությունը։

Երգի «Easy on me» վերնագիրը կարելի է թարգմանել որպես «Եղիր ինձ հետ պարզ»։ Այն արդեն դիտել է ավելի քան 18 մլն մարդ։

Ադելը ժամանակակից փոփի առավել հաջողակ կատարողներից է։ Նա Grammy.֊ի 15֊ակի դափնեկիր է։ 2013թ․֊ին Ջեյմս Բոնդի արկածների մասին պատմող «007․ Սկայֆոլլի կոորդինատները․» ֆիլմում կատարած երգի համար արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի։





Այս թեմայով այլ հղումներ-1

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 197 անգամ