Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արտիստները վերադարձել են տիեզերքից

10.18.2021

Նախօրեին, հոկտեմբերի 17֊ին Միջազգային տիեզերակայանից երկիր են վերադարձել ռուսաստանցի դերասանուհի Յուլիա Պերեսիլդը և ռեժիսոր Կլիմ Շիպենկոն։ Այդ մասին տեղեկացնում են ռուսական զանգվածային տեղեկատվական միջոցները։

Երկու հոգուց կազմված տիեզերական նկարահանող խումբը մերձերկրային ուղեծրային կայանում անցկացրեց 12 օր;

«Սոյուզ ՄՍ֊13» տիեզերանավի վայրէջքային սարքը հաջող իջավ Ղազախստանի Ժեզկազգան քաղաքից 148 կմ հեռավորությամբ:

Յուլիա Պերեսիլդը և Կլիմ Շիպենկոն տիեզերքում իրականացրել են «Մարտահրավեր» նոր գեղարվեստական կինոնկարի մի շարք դրվագներ։

Ասենք, որ աշխարհում առաջին անգամ տիեզերքը որպես նկարահանման տաղավար օգտագործած պրոֆեսիոնալ երկու արտիստներից կազմված նկարահանող խումբը ընդհանուր առմամբ նկարահանել է 35-40 էկրանային րոպեի նյութ։

Այս տիեզերական դրաման բժշկուհու մասին է, որը թռչում է ուղեծիր, որպեսզի փրկի տիեզերագնացի կյանքը։



Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 188 անգամ