Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մինչև հոկտեմբերի վերջը երգեհոնը կհնչեցնի հնագույն և նոր մեղեդիներ․․․

10.20.2021


Այսօր, հոկտեմբերի 20-ին, Սանկտ֊Պետերբուրգի Մարինյան թատրոնում մեկնարկել է 9֊րդ միջազգային երգեհոնային փառատոնը։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Ռուսաստանցիների հետ միասին փառատոնին մասնակցում են Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ավստրիայից ժամանած կատարողներ։ Ներկայացվելիք ծրագիրը ժամանակային առումով բավականին ընդգրկում է և ներառում է ստեղծագործություններ՝ բարրոկոյից մինչև մեր օրերը։

Փառատոնը կբացի ֆրանսիացի երգեհոնահար Թիերի Էսկեշը, որը Մարինյան թատրոնում հաճախ է հանդես գալիս տարբեր ձևաչափերի համերգներով։

Միջոցառումն ունի նաև դեբյուտանտ։ Դա գերմանացի երաժիշտ, միջազգային մրցույթների դափնեկիր Մարթին Զանդերն է;

Սանկտ֊Պետերբուրգում մինչև հոկտեմբերի վերջը շարունակվելիք երգեհոնային երաժշտության փառատոնին մասնակցում են նաև Շարտրի երգեհոնային փառատոնի մի շարք դափնեկիրներ։

Շարտրի մրցույթը համարվում է երգեհոնային աշխարհի հեղինակավոր ստուգատեսերից մեկը։ Այստեղի հաղթողի առջև բացվում են միջազգային կատարողական արվեստի բոլոր հարթակները․․․


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 199 անգամ