Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ամենալավ զինվորական դիրիժորը լեյտենանտ է

10.25.2021


Ռուսաստանում 1992 թ․֊ին առաջին անգամ անցկացված զինվորական նվագախմբերի դիրիժորների մրցույթից 29 տարի անց, կայացել է այդ ձևաչափով ստուգատեսի երկրորդ միջոցառումը։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Հաղթող է ճանաչվել Ռուսաստանի զինված ուժերի 35֊րդ հրթիռային դիվիզիայի նվագախմբի դիրիժոր, լեյտենանտ Մաքսիմ Ռոմանովը։

«Այժմյան մրցույթը մենք մի փոքր այլ ձևով անցկացրինք։ Նայել ենք այն բոլոր բաղադրիչները, որոնց պետք է տիրապետի զինվորական դիրիժորը, ինչպես է նա կարողանում իրականացնել գործիքավորումը, աշխատում նվագախմբի հետ հարթակում և վարժանքի ժամանակ»,,֊ նշել է ՌԴ գլխավոր զինվորական դիրիժոր, գեներալ֊մայոր Տիմոֆեյ Մայակինը։

Ավելացնենք, որ այս տարի ՌԴ զինվորական նվագախմբային ծառայությունը նշում է իր ձևավորման 100 ամյակը։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 213 անգամ