Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կոլեկցիոներները փնտրում են ոչ միայն էրոտիկա

10.26.2021


Մասնագետների գնահատմամբ Պաբլո Պիկասոյի աշխատանքների ընդհանուր արժեքը այսօր կարող է կազմել 10 մլրդ դոլար։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «iz.ru»֊ին։

Միայն 2020թ․ին աճուրդային տներում և մյուս շուկաներում վաճառվել է վարպետի երեք հազար աշխատանք, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 600 մլն դոլարը։

2021թ․֊ի հոկտեմբերի 25֊ին լրանում է «Գերնիկա» և համաշխարհային արվեստի պատմության մեջ մեծ հետք թողած բազմաթիվ այլ կտավներն ստեղծողի ծննդյան 140 ամյակը։

Նկարչի թոռը՝ Բեռնար Ռուիս֊Պիկասոն չի բացառում, որ մի օր կոլեկցիոներները Պիկասոյի գործերի համար պատրաստ կլինեն վճարել մեկ նկարի համար տրված ռեկորդային 450 մլն դոլարին մոտ գումար։

Նշենք, որ 2017թ․֊ին հենց այդ արժեքով Սաուդյան Արաբիայից մի արքայազն գնել է Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչները» կտավը։

«Տարօրինակ կլիներ, եթե Պիկասոն չդառնար աշխարհի առավել թանկ նկարիչներից մեկը։ Որոնումների համակարգում նա և Լեոնարդո դա Վինչին զբաղեցնում են առաջատար դիրքեր բոլոր ժամանակների ու ժողովուրդների մեջ։ Այդպես եղել է և այդպես կլինի տեսանելի ապագայում․,֊ նշել է Փարիզի Պիկասոյի թանգարանի տնօրեն Լորան Լե Բոնը, որը տակավին վերջերս դեռ Պոմպիդու կենտրոնի տնօրենն էր։

Պիկասոյի նկարներից առավել պահանջարկվածները ստեղծվել են 1932 թ․֊ին, որը նրա ստեղծագործական կյանքում անվանում են «էրոտիկ տարի»։ Խոսքը 100֊ից ավելի կտավների մասին է, որոնց վաճառքը կարող է սահմանել ֆինանսական նոր ռեկորդներ։

Բայց, անշուշտ, կոլեկցիոներները փնտրում են ոչ միայն էրոտիկա։ Նրանց հետաքրիր են նաև արվեստագետի ստեղծագործությունների «կապույտ», «վարդագույն» փուլերում վրձնած կտավները, անշուշտ նաև Օլգայի նեոկլասիկական ոճի դիմանկրաները, որոնք ծայրահեղ հազվադեպ են հայտնվում աճուրդներում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 160 անգամ