Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնվում է յուրաքանչյուր մարդու հասունացման փուլում

10.28.2021


Մոսկվայում, Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական թատրոնը «Տերիտորիա․Kids» փառատոնը և «Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամը նախաձեռնել են ժամանակակից դրամատուրգների սուր սյուժեներով տեքստերի ընթերցումներ։ Այդ գործերում սովորաբար բարձրացվում են այնպիսի հարցեր, որոնք դժվար թե երբևէ կհայտնվեն խաղաղացանկային մեծ թատրոնների բեմերում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «colta.ru»֊ին։

Այդ պիեսների գլխավոր հերոսները պատանիներ են, որոնք ցավալիորեն են վերապրում իրենց այլ կերպ լինելը։ Նրանց մոտ չի ստացվում համապատասխանացնել սեփական եսը սոցիալական կարծրատիպերին և այս ոգով էլի շատ հիմնախնդիրներ․․․

Հաղորդակցությունն այլ մարդկանց և շրջակա աշխարհի հետ կարևոր թեմա է, որը պարբերաբար հայտնվում է յուրաքանչյուր մարդու հասունացման փուլում։

Այս թեմայով պիեսների ընթերցումները հրատապ և հասունացած շատ խնդիրներ քննարկման նյութ դարձնելու հիմք կարող են դառնալ։ Իսկ թաերական տարածության մեջ նման քնարկումներին կմասնակցեն անչափահաս պատանիներ ու աղջիկներ, նրանց ծնողները, հոգեբաններ ու մանկավարժներ, հայտնի լրագրողներ ու բլոգերներ և այլ շահագրգիռ քաղաքացիներ։

Այս նախագծի նպատակներից մեկն էլ այն է՝ որպեսզի թատերական միջավայրում միավորվեն սոցիալական այնպիսի խմբերը, որոնց ճանապարհները սովորաբար չեն խաչվում միմյանց՝ առավել կառուցողական և անկեղծ երկխոսություն սկսելու համար։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 172 անգամ